484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԸՀ-ն հաստատել է 2008-ի նախագահական ընտրությունների անցկացման նախապատրաստման գրաֆիկը
17:00
09 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 2008-ի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների անցկացման նախապատրաստման միջոցառումների հիմնական գրաֆիկը։

Ինչպես ուրբաթ ԿԸՀ  նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 6-ը ԿԸՀ-ն ընդունելու է Հայաստանի նախագահի թեկնածության առաջադրման փաստաթղթերը։

Գրաֆիկի համաձայն, նախագահության թեկնածուների գրանցումը տեղի կունենա դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 20-ը, ընդ որում թեկնածուները կարող են իրենց թեկնածությունը հանել մինչև 2008-ի փետրվարի 9-ը։

Ազարյանի խոսքերով, տարածքային և տեղական ընտրական հանձնաժողովները ձևավորվելու են մինչև հունվարի 5-ը։

«Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա հունվարի 21-ից մինչև փետրվարի 17-ը»,-ասաց նա։

ԿԸՀ ղեկավարը հայտնեց, որ փետրվարի 12-ից, տեղական ժամանակով 20։00-ից մինչև փետրվարի 19-ը արգելվում է նախագահի թեկնածուների վարկանիշի վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների արդյունքների հրատարակումը։

Նա հավելեց, որ հեռուստա և ռադիոընկերությունները պետք է մինչև 2007-ի նոյեմբերի 19-ը հրապարակեն նախընտրական քարոզարշավի ընթացքում եթերային մեկ ժամի արժողությունը ։

Գրաֆիկի համաձայն, քվեաթերթիկները արտադրվելու են փետրվարի 10-ից 16-ը։

Ընտրությունների նախնական տվյալները ԿԸՀ-ն կարող է ընդհանրացնել և պաշտոնապես հրապարակել հանրային հեռուստաընկերությամբ և ռադիոյով ընտրությունների ավարտից 24 ժամ հետո կամ փետրվարի 20-ին, տեղական ժամանակով մինչև 20։00-ին։

Ազարյանը վստահություն հայտնեց, որ «նախագահական ընտրությունները կանցկացվեն նույնքան ազատ և արդար, որքան և անցածը»։

Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008-ի փետրվարի 19-ին։ ԿԸՀ-ն ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ընտրությունների օրը ոչ աշխատանքային է հայտարարել։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես, ՀՀ վարչապետ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

Իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն  նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։

Քաղաքագետների կարծիքով, նախագահի ամենահավանական թեկնածուն ՀՀ  ներկայիս վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: