480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցող հուզումները որոշակի նմանություն ունեն Վրաստանում տիրող իրավիճակի հետ
16:42
09 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքական դաշտում վերջերս տեղի ունեցող հուզումները որոշակի նմանություն ունեն Վրաստանում կատարվող իրադարձությունների հետ։ Ուրբաթ Երևանում լրագրողներին այս կարծիքն արտահայտեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

«Եթե չլիներ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի փաստը քաղաքական դաշտ, մենք ավելի հանգիստ կվերաբերվեինք Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ դրանք գնահատելով որպես տվյալ երկրի ներքին կյանք»,- ասաց նա։

Ադիբեկյանի խոսքով, Հայաստանի նախընտրական դրության հետ կապված վերջին զարգացումները հնարավորություն են տալիս զուգահեռներ անցկացնել Վրաստանի հետ։

«Սակայն Վրաստանում ստեղծված դրությունը շատ ավելի բարդ է, քան Հայաստանում, և մեր հանրությունն առանձնապես լուրջ չարձագանքեց դրանց»,- կարծում է նա։

Իր հերթին, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը պնդում է, որ վրացական հասարակության համար հեղափոխություն կամ խռովություն հասկացություններն ընդունվում են որոշակի ռոմանտիզմով, որը վերջին չորս տարիների ընթացքում Արևմուտքում վերափոխվել է Սահակաշվիլու և նրա կողմնակիցների քաղաքական կատարյալ փիարի։

«Իսկ Հայաստանի քաղաքական կուլտուրային ավելի բնորոշ է պրագմատիզմը, շատ քիչ են այն նախադրյալները, որոնց հիման վրա իրերի դրությունը կարելի կլիներ շատ արագ փոխել հանարհավաքների կամ փողոցային հուզումների ճանապարհով»,- ասաց նա։

Չորեքշաբթի Թբիլիսիում, բողոքի ցույցերի վեցերորդ օրը, տեղի ունեցավ ցուցարարների բախումը ոստիկանության հետ։ Քաղաք էին բերվել զորքեր, ոստիկանները կիրառել էին արցունքաբեր գազ, ջրաշիթեր և ռետինե փամփուշտներ։ Ընդդիմության կողմնակիցների հետ ոստիկանության և հատուկ ջոկատայինների բախումների հետևանքով 508 մարդ տեղափոխվել է հիվանադնոցներ։

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նոյեմբերի 7-ին 15 օրով արտակարգ դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում, սահմանափակումներ էին մտցվել բոլոր ԶԼՄ-ների համար։ Ըստ օրենքի, արտակարգ դրության ընթացքում, Վրաստանի քաղաքացիների համար երկրի ողջ տարածքով մեկ սահմանափակումներ էին մտցվել ցույցերի և հանրահավաքների կազմակերպման առումով։ Արգելված էին նաև գործադուլները։

Նոյեմբերի 8-ի երեկոյան Միխայիլ Սահակաշվիլին հայտարարեց, որ 2008թ. հունվարի 5-ին Վրաստանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։