486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քիչ հավանական է քաղաքական իրադարձությունների զարգացումը վրացական սցենարով. քաղաքագետ
16:08
09 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում քիչ հավանական է այնպիսի դրություն, որի ժամանակ քաղաքական իրադարձությունները կարող են զարգանալ վրացական սցենարով, ուրբաթ Երևանում լրագրողներին հայտարարեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը։

«Գունավոր հեղափոխությունների ռիսկը հայկական հասարակությունում բավական ցածր է։ Հայաստանում իշխանափոխության նման տարբերակը իրական հեռանկարներ չունի»,- ասաց նա։

Ադիբեկյանը նշեց, որ ըստ «Սոցիոմետրի»  հարցումների, Հայաստանի բնակչության 60 տոկոսը կարողանում է ապահովել իր հիմնական կարիքները և բարեփոխումների կամ հեղափոխությունների անհրաժեշտություն չի զգում։

«Ճիշտ է, մնացած 40 տոկոսը կարող են ցանկացած քայլերի գնալ իրենց կարիքները բավարարելու համար, սակայն նրանց միայն կեսն են իսկապես ընդունակ հեղափոխություն կազմակերպելու»,- պարզաբանեց նա։

Միաժամանակ, սոցիոլոգն ավելացրեց, որ «հայ ազգի մոտ ավանդաբար բացակայում է բնավորության այն գիծը, որն արտահայտվում է երիտասարդ սերնդի վրիժառության զգացման մեջ»։

«Հայ «զավակները» երբեք չեն գնա իրենց «հայրերի» դեմ. սրանով է բացատրվում Հայաստանում սոցիալական բարեփոխումների դանդաղ գործընթացը»,- կարծում է Ադիբեկյանը։

Իր հերթին, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտարարեց, որ Հայաստանում, Հարավային Կովկասի մյուս պետությունների համեմատությամբ, նշանակալի բարեփոխումներ են կատարվել քաղաքական համակարգում՝ սկսած տեղական ինքնակառավարման ոլորտից մինչև պետականության որոշակի ինստիտուտների ձևավորումը, ինչի շնորհիվ հայկական պետությունը մի քանի աստիճանով վեր է իր տարածաշրջանային հարևաններից։

«Եթե ժովուրդը դուրս է գալիս փողոց և փորձում է իր խնդիրները լուծել ոչ թե սահմանադրական կամ օրինական միջոցներով, այլ հանրահավաքների և տարերային ելույթների ճանապարհով, դա միանշանակ վկայում է քաղաքական համակարգի թերի լինելու մասին»,- ասաց նա, ավելացնելով, որ հենց դրանով էլ հայկական քաղաքական համակարգը տարբերվում է վրացականից։

Չորեքշաբթի Թբիլիսիում, բողոքի ցույցերի վեցերորդ օրը, տեղի ունեցավ ցուցարարների բախումը ոստիկանության հետ։ Քաղաք էին բերվել զորքեր, ոստիկանները կիրառել էին արցունքաբեր գազ, ջրաշիթեր և ռետինե փամփուշտներ։ Ընդդիմության կողմնակիցների հետ ոստիկանության և հատուկ ջոկատայինների բախումների հետևանքով 508 մարդ տեղափոխվել է հիվանադնոցներ։

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նոյեմբերի 7-ին 15 օրով արտակարգ դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում, սահմանափակումներ էին մտցվել բոլոր ԶԼՄ-ների համար։ Ըստ օրենքի, արտակարգ դրության ընթացքում, Վրաստանի քաղաքացիների համար երկրի ողջ տարածքով մեկ սահմանափակումներ էին մտցվել ցույցերի և հանրահավաքների կազմակերպման առումով։ Արգելված էին նաև գործադուլները։

Նոյեմբերի 8-ի երեկոյան Միխայիլ Սահակաշվիլին հայտարարեց, որ 2008թ. հունվարի 5-ին Վրաստանում տեղի կունենան արատհերթ նախագահական ընտրություններ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: