486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվեց «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացումը և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդումը» միջազգային կոնֆերանսը
15:40
09 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ Երևանում բացվեց «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացումը և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդումը» միջազգային կոնֆերանսը։

Ինչպես բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Յուրի Նավոյանը, կոնֆերանսը նպատակ ունի ամրապնդել  հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և ստեղծել ՀԱՊԿ տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոն։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը ԱՊՀ տարածքում գործող ամենարդյունավետ կազմակերպությունն է, որի շրջանակներում Հայաստանը կարող է պաշտպանել իր պետական և ազգային շահերը։

«Ռուսաստանը այս կազմակերպությունում համակարգողի դեր է կատարում, և մենք անհրաժեշտ ենք համարում, որ հասարակությունը հենց առաջին ձեռքից ամբողջովին տեղեկացված լինի ՀԱՊԿ-ի գործունեության մասին»,- ասաց Նավոյանը։

Նա նշեց, որ ՀԱՊԿ-ն գտնվում է կայացման փուլում, և թե քաղաքական գործիչների, թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մոտ բազմաթիվ հարցեր են կուտակվել։

«Այդ իսկ պատճառով, մենք որոշեցինք ստեղծել այդ հարցերի քննարկման հարթակ»,- ասաց Նավոյանը, ավելացնելով, որ կոնֆերանսի արդյունքներով կստեղծվի ՀԱՊԿ-ան տեղեկատվական աջակցության միջազգային հասարակական կենտրոն։

Նավոյանը հայտնեց, որ կենտրոնը հիմնադրվելու է հասարակական նախաձեռնության հիման վրա, որի հետ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը դիմել է ՀԱՊԿ-ն գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժեին։

«Այս կենտրոնը թույլ կտա կարծիք կազմել Հայաստանում ՀԱՊԿ-ի գործունեության վերաբերյալ հասարակության տրամադրվածության մասին, ինչպես նաև նրա գործունեության մասին տեղեկացնել հայ հասարակության առավել լայն զանգվածներին, քանի որ միջազգային տարածաշրջանային կազմակերպություն լինելով, ՀԱՊԿ-ն նպաստում է ժամանակակից միջազգային հարաբերություններում բազմաբևեռ համակարգի ձևավորմանը»,- ասաց նա։

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացումը և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության ամրապնդումը» միջազգային կոնֆերանսի նախաձեռնողներն են ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակը («Ռուս-հայկական համագործակցություն») և Հակամարտությունների կանխատեսման կենտրոնը։ Ռուսական կողմը ներկայացնում են ՀԱՊԿ-ն քաղաքական համագործակցության քարտուղարության վարչության խորհրդական Անատոլի Չունտուլովը և մոտ տասը հասարակական կազմակերպություններ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։