486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
VivaCell ընկերության գլխավոր տնօրենը պարգևատրվել է Հակոբ Մեղապարտի անվան մեդալով
14:52
09 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային գրադարանը «Ղ-Տելեկոմ» (VivaCell ապրանքանիշ) հեռահաղորդակցական  ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին (Ralph Yirikian) պարգևատրել է առաջին հայ  տպագրիչ Հակոբ Մեղապարտի մեդալով։

Ինչպես ուրբաթ մեդալի հանձնման արարողության ժամանակ նշեց ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը, շքանշանը Ռալֆ Յիրիկյանին հանձնվում է՝ որպես գրադարանի մեծ բարեկամի և բարերարի։

«VivaCell-ի տրամադրած 13 մլն. դրամի չափով (մոտ 40,2 հազ. դոլար) բարեգործական միջոցների հաշվին ՀԱԳ-ում հիմնովին վերանորոգվել են բոլոր սանհագույցները, տանիքը, ինչպես նաև հրատարակվել են գրադարանի 175-ամյակին նվիրված նյութերը»,- ասաց Սարգսյանը։

Իր հերթին Յիրիկյանը նշեց, որ այս ակցիան ոչ թե բարեգործություն էր, այլ Հայաստանի յուրաքանչյուր բնակչի պարտականությունը։ Նրա խոսքերով, VivaCell-ը հայ հասարակության բաղկացուցիչ մասն է և պետք է օգտակար լինի նրան։

ՀԱԳ-ի կողմից VivaCell-ի գլխավոր տնօրենին հանձնվեցին նաև խորհրդանշական նվերներ, մասնավորապես, պատվավոր ընթերցողի տոմս, ինչպես նաև առաջին հայկական տպագիր գրքի՝ «Ուրբաթագրքի» մի օրինակ, որը տպագրել է առաջին հայ տպագրիչ Հակոբ Մեղապարտը 1512թ. Վենետիկում։

Ռուսաստանում և ԱՊՀ-ում բջջային կապի խոշորագույն օպերատոր «Բջջային հեռահամակարգեր» (ՄՏՍ) ԲԲԸ-ն սեպտեմբերի 14-ին ձեռք է բերել International Cell Holding Ltd. ընկերության կանոնադրական կապիտալի 80 տոկոսը, որը Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորի՝ «Ղ-Տելեկոմի» (VivaCell ապրանքանիշ) 100 տոկոսանոց անուղղակի սեփականատերն է։ «Ղ-Տելեկոմի» մնացած 20 տոկոսի առք ու վաճառքի օպցիոն համաձայնագիրը ուժի մեջ է մտնելու 2010թ. հուլիսից ոչ շուտ և գործելու է մինչև 2012թ.։

 «Ղ-Տելեկոմ» ընկերությունը VivaCell ապրանքանիշի հետ բջջային կապի հայկական շուկայում գործում է 2005թ. հուլիսի 1-ից։

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն աշխատում է Հայաստանի ողջ տարածքում, ունի GSM 900/1800 ստանդարտի համապատասխանության հավաստագիր՝ մինչև 2019թ.։ 2007թ. հուլիսի 1-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը 986 հազար էր, ինչը ՄՏՍ-ի գնահատականով կազմում է շուկայի 66 տոկոսը։

 2006թ. ընկերության շահույթը կազմել է 104,1 մլն., VivaCell-ն ունի սպասարկման 54 կետ, վաճառքի ավելի քան երեք հազար կետ, ընկերությունում աշխատում են 750 աշխատակիցներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։