486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Լիտվայի ԱԳ նախարարը առաջարկում է Հայաստանին՝ միանալ արբանյակային գնացքների գործունեության մասին համաձայնագրին
12:10
09 Նոյեմբերի 2007

Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտեիկունասն առաջարկում է Հայաստանին՝ միանալ արբանյակային գնացքների գործունեության մասին համաձայնագրին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից ՀՀ խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի հետ նախօրեին ունեցած հանդիպման ժամանակ Վայտեիկունասն առաջարկել է Հայաստանին՝ միանալ Ուկրաինայի, Բելառուսի և Լիտվայի միջև ստորագրած համաձայնագրին։

Սույն համաձայնագրի շրջանակներում արբանյակային գնացքներ են գործում Կլայպեդա-Իլյիչովսկ երթուղով։ Լիտվայի նախարարն առաջարկել է, որ Փոթիի միջոցով Հայաստանը նույնպես միանա այդ ծրագրին: Համապատասխան ‎ֆինանսատնտեսական փաստաթղթերը հայկական կողմին կներկայացվեն ցանկության դեպքում:  

Հիմք ընդունելով երկու երկրներում գրանցվող տնտեսական աճը` Վայտեիկունասը ներդրումների ծավալն ու ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև համարել է անբավարար մակարդակի: Նա առաջարկել է Աժ ներկայացուցիչներին գործուղել Լիտվայի նախաձեռնությամբ Վիլնյուսում և Բրյուսելում անցկացվելիք սեմինարներին, որտեղ քննարկվելու են եվրոպական հարևանության քաղաքականության և եվրոպական անվտանգության ու պաշտպանության հարցերը:

Նախարարը տեղեկացրել է, որ 2008թ.-ին նախատեսվում է Լիտվայի վարչապետ Գեդիմինաս Կիրկիլասի այցը Հայաստան, որի ընթացքում նա առաջարկել է կազմակերպել երկու երկրների գործարարների համաժողով: Նկատի ունենալով զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարները Հայաստանում՝ Վայտեիկունասն առաջարկել է նաև զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունների միջազգային ցուցահանդես կազմակերպել Լիտվայում և ներկայացնել հայկական փորձը` վստահ, որ այն կհետաքրքրի ոչ միայն լիտվացիներին, այլև այլ երկրների:

Իրազեկելով, որ հոկտեմբերին Լիտվայի կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանում դեսպանատուն բացելու մասին՝  Լիտվայի արտաքին գործերի նախարարը կարևորել է Վիլնյուսում ևս Հայաստանի դեսպանատան բացումը, որը մեծապես կնպաստի հարաբերությունների զարգացմանը: 

Պետրաս Վայտեիկունասը, հիշատակելով Հայաստանի հազարամյակներ հաշվող պատմությունը և մշակույթը, հավաստել է, որ Լիտվայի ու Եվրոպայի համար Հայաստանը եղել ու մնում է եվրոպական երկիր, և իր այցի նպատակը համարել է բոլոր ոլորտներում համագործակցության խորացումը:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանն իր կողմից կարևորելով համագործակցության կոնկրետ առաջարկներն ու ծրագրերը՝ անհրաժեշտ է համարել  համապատասխան նախարարությունների և գործարարների շրջանակում առաջարկվող ծրագրի քննարկումը: Թորոսյանը կարևորել է նաև դեսպանատների բացումը` այդ քայլը որակելով որպես համագործակցության զարգացման ազդակ:

Հանդիպման ընթացքում երկկողմանիորեն կարևորվել է միջխորհրդրանական կապերի զարգացումը։ Լիտվայի նախարարն իրազեկել է, որ Լիտվայի խորհրդարանում արդեն գործում է Հայաստանի հետ պատգամավորական բարեկամության խումբ, Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հավաստել է, որ Ազգային ժողովում ևս առաջիկայում կստեղծվի նման խումբ:

Լիտվայի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Պետրաս Վայտեիկունասի գլխավորությամբ, նոյեմբերի 8-9-ը երկօրյա այցով ժամանել է Հայաստան։ Այցի շրջանակներում Լիտվայի ԱԳ նախարարը հանդիպել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի և արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներ Արմեն Ռուսաստամյանի և  Ավետ Ադոնցի հետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: