483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շահագրգռված է Շվեյցարիայի հետ հարաբերությունների ընդլայնմամբ
11:32
09 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը շահագրգռված է Եվրոպայի ամենազարգացած և բարեկեցիկ երկրներից մեկի՝ Շվեյցարիայի հետ հարաբերությունների ընդլայնմամբ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Շվեյցարական Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստի հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ նախագահը բարձր է գնահատել  Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրերը:

Նշելով, որ Շվեյցարիայի ներկայիս հաջողությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ երկիրը հիմնական ներդրումը կատարել է մարդկային ռեսուրսի մեջ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանը ևս որդեգրել է այդ ուղին:

Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել 2003թ. Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման առթիվ:

Ներկայացնելով իր տպավորությունները՝ Շվեյցարական Ազգային խորհրդի նախագահը նշել է, որ Հայաստանում գտնվելու այս կարճ ընթացքում նկատել է երկրի  զարգացման լավ ընթացքը։ Քրիստին Էգերզեգի-Օբրիստիի  խոսքով, Սփյուքի շնորհիվ աշխարհում գրեթե չկա երկիր, որտեղ չիմանան հայերին և չճանաչեն Հայաստանը: Նա նշել է, որ այդ առումով Շվեյցարիան ևս բացառություն չէ, և դա մեծ կապիտալ է։

1988 թ.-ից Շվեյցարիայի կառավարության աջակցությունը հայկական կողմին կրում էր հումանիտար բնույթ, իսկ 1996 թ.-ից հիմնական շեշտը դրվում է զարգացման երկարաժամկետ ծրագրերի վրա։ 2004 թ.-ին ստորագրվել է տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագիր։ Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է 2,9 միլիոն դոլարի գրանտների տրամադրում տեխնիկական աջակցության և 2,5 միլիոն դոլար՝ հումանիտար աջակցության  ոլորտին։

Շվեյցարիայի տեխնիկական աջակցությունը բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը և պետական գործերի կառավարման թափանցիկությունը բարձրացնելու ոլորտներում է, իսկ հումանիտար օգնությունն ուղղված է տեղահանված անձանց և փախստականների, ինչպես նաև բնակչության սոցիալապես առավել խոցելի շերտերի աջակցությանը։

Շվեյցարական Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստը նոյեմբերի 6-ին քառօրյա այցով ժամանել է Հայաստան։ Այցի շրանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանի, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։