483.51
-0.8
586.16
+7.51
8.55
+0.05
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գնահատման և թեստավորման կենտրոնի հայտնաբերումները հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի համար. Ռուսաստանի կրթական վերահսկողության վարչության պետ
10:44
09 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կից գործող գնահատման և թեստավորման կենտրոնի որոշ հայտնաբերումներ հետաքրքրություն են ներկայացնում Ռուսաստանի համար։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց Ռուսաստանի կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության պետ Վիկտոր Բոլոտովը։

 

Նրա խոսքով, մասնավորապես, հետաքրքիր է Հայաստանում կիրառվող պրակտիկան, ըստ որի Միասնական պետական քննության (ՄՊՔ) շրջանակներում դիմորդներին տրվում են հարցաշարեր, որտեղ սխալ պատասխանների համար բալեր են հանում։

 

«Համակցումը, որի ժամանակ սխալ լուծման համար մեկ բալ է դուրս գալու՝ ազնվության յուրօրինակ ստուգում է»,- կարծում է նա։

 

Բոլոտովը նշեց, որ Ռուսաստանում նման պրակտիկայի կիրառումը քննարկվել է 2000-2001թթ., սակայն հետագայում գործնական կիրառություն չստացավ, քանի որ ՄՊՔ-ան մեջ օգտագործվում էին նաև բաց հանձնարարություններ, որոնք թույլ չեն տալիս գնահատման այսպիսի տարբերակը։

 

«Ես մտադիր եմ ռուս թեստաբաններին առաջարկել վերադառնալ այս քննարկումներին, մտածել ՄՊՔ-ան ռուսական թեստային նյութերում նույնպես այսպիսի հանձնարարություններ ընդգրկելու մասին»,- ասաց նա։

 

Ռուսաստանի կրթական վերահսկողության վարչության պետը ընդգծեց նաև Գնահատման և թեստավորման հայկական կենտրոնի աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը։

«Հարցերը շատ մասնագիտորեն  են կազմվել, և ես գոհունակությամբ պետք է նշեմ, որ մենք միմյանց արժանի գործընկերներ ենք»,- ասաց Բոլոտովը։

Ռուսաստանի կրթական վերահսկողության վարչության պետը եռօրյա այցով Երևանում է գտնվում նոյեմբերի 7-ից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության հրավերով։ Այցի շրջանակներում տեղի ունեցան նրա հանդիպումները նախարար Լևոն Մկրտչյանի, Գնահատման և թեստավորման հայկական կենտրոնի ղեկավարների և աշխատակիցների հետ։ Հանդիպումների ընթացքում նրանք փորձի փոխանակում կատարեցին, ինչպես նաև քննարկեցին երկու երկրներում կրթության որակի գնահատման գծով համագործակցության հարցերը։

 

Հայաստանում առաջին անգամ ՄՊՔ-ներ անցկացվեցին 2007թ. հունիսի 1-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 1442 քննական կենտրոններում։ ՄՊՔ-երին, ընդհանուր առմամբ, մասնակցել են ավելի քան 50 հազ. մարդ, որոնցից մոտ 38 հազարը ավարտական քննությունը հանձնել են «Ա» տարբերակով, իսկ մյուսները թեստերը լրացրել են «Բ» տարբերակով՝ կազմված բուհական ընդունելության քննությունների հարցերից։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
16:21
11 Հունվարի 2018
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
13:43
11 Հունվարի 2018
ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի անունը:
10:41
09 Հունվարի 2018
Հայտնի է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նոր պաշտոնն ապրիլից հետո
Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
21:39
27 Դեկտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը նշել է, թե ով է որոշելու Հայաստանի վարչապետի թեկնածությունը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
13:48
27 Դեկտեմբերի 2017
Չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
14:43
25 Դեկտեմբերի 2017
Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել ԵՄ –ի հետ համաձայնագիրն իրականացնելու նպատակով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել: