478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+24
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը պատրաստ է օժանդակել Հարավային Կովկասի խնդիրների լուծմանը. պաշտպանության նախարար
10:35
09 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Իրանը պատրաստ է բոլոր հնարավորություններն օգտագործել հարավ-կովկասյան տարածաշրջանի խնդիրները լուծելու համար։ Այս մասին հինգշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոստաֆա Մոհամմադ Նաջարին։

Նրա խոսքերով, տարածաշրջանում յուրաքանչյուր հակամարտություն կարող է լուծվել խաղաղ բանակցությունների միջոցով։ «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների մասնակցությամբ, իսկ արտաքին ուժերի առկայությունը միայն բազմապատկում է բարդությունները և չի նպաստում դրանց լուծմանը»,-ասաց Նաջարին։

Նա նշեց, որ Հայաստանը և Իրանը պետք է ունենան բազմակողմանի հարաբերություններ։ «Հիմա մեզ մոտ տնտեսության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում լավ երկկողմ հարաբերություններ են, արդեն իրականացվել են մի շարք նախագծեր, իսկ մյուսները գտնվում են ուսումնասիրման փուլում»,-ասաց Նաջարին։

Նրա կարծիքով, հայ-իրանական համագործակցությունը միայն կօժանդակի տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը։

Հարավային Կովկասի տարածաշրջանում կան մի շարք չկարգավորված հակամարտություններ, որոնց թվում են Լեռնային-Ղարաբաղի, հարավ-օսեթական և աբխազական հակամարտությունները։

Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը նախարար Մոհամմադ Նաջարիի գլխավորությամբ եռօրյա պաշտոնական այցով նոյեմբերի 6-ին ժամանեց Հայաստան։ Այցի շրջանակներում Իրանի նախարարը պաշտոնական հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ։ Նոյեմբերի 8-ին պատվիրակությունը կվերադառնա Իրան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։