481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Իրանի միջև առկա են օրինակելի հարաբերություններ. Իրանի նախարար
16:16
08 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Իրանի միջև առկա են օրինակելի հարաբերություններ։ Այս մասին հինգշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոստաֆա Մոհամմադ Նաջարին։

«Հայ-իրանական հարաբերությունները երկրների միջև ջերմ բարեկամական հարաբերությունների օրինակ են ծառայում»,-ասաց նա։ Իրանական նախարարի խոսքերով, երկու ժողովուրդների միջև սերտ հարաբերությունները և համագործակցության այն ոգին, որը կա երկու երկրների կառավարությունների միջև, օժանդակում է հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։

Մոստաֆա Նաջարին հայտնեց, որ Հայաստանում գտնվելու երեք օրերի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, մասնավորապես պաշտպանական գերատեսչությունների թիկունքի գծով համագործակցության վերաբերյալ։ «Խոսքը առևտրային համագործակցության մասին է, և մենք մտադիր ենք իրագործել մեր պայմանավորվածությունները»,-հայտարարեց նա։

Նախարարը կարծում է, որ հայ-իրանական համագործակցությունը կարող է օժանդակել տարածաշրջանում խաղաղության, կայունության և հանդարտության հաստատմանը։ 

Նա նշեց, որ տարածաշրջանի երկրներին կայուն տնտեսական զարգացման հասնելու համար անհրաժեշտ է անվտանգություն, կայունություն և համագործակցություն։ «Իրանը տարածաշրջանում բոլոր հարևանների հետ ձգտում է կայուն և ամուր հարաբերությունների»,-հավաստիացրեց նա։ Նախարարը հավելեց, որ ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զինատեսակների դեմ պայքարը և միաբևեռության բացառումը իրանական քաղաքականության առանցքն են և դա պաշտպանության ոլորտում իրանական դիվանագիտության անսասան սկզբունքներից է։

Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը նախարար Մոհամմադ Նաջարիի գլխավորությամբ եռօրյա պաշտոնական այցով հոյեմբերի 6-ին ժամանեց Հայաստան։ Այցի շրջանակներում Իրանի նախարարը պաշտոնական հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ։ Նոյեմբերի 8-ին պատվիրակությունը կվերադառնա Իրան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: