485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Իրանը ստորագրեցին հուշագիր պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ
16:04
08 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Իրանը հինգշաբթի ստորագրեցին հուշագիր պաշտպանական ոլորտում համագործակցության  վերաբերյալ։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, իրանական կողմից Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Մոստաֆա Մոհամմադ Նաջարին։

Ինչպես Երևանում տեղի ունեցած ստորագրության արարողությունից հետո հայտնեց Միքայել Հարությունյանը, հուշագիրը ընդհանրեցրել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների երկփուլ բանակցությունները։ «Բանակցությունների ընթացքում մենք կարծիքներ փոխանակեցինք երկկողմ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,-ասաց Հարությունյանը։

Նրա խոսքերով, երկու կողմերն էլ ունեն միասնական կարծիք հակամարտությունները երկկողմ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորելու վերաբերյալ։ «Հույս ունենք, որ տարածաշրջանի բոլոր երկրները անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ»,-ասաց Հարությունյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ ջանքեր են գործադրվում սննդամթերքի և հումքային մատակարարման ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ։ «Հայաստանի և Իրանի հետևողական քաղաքականությունը պաշտպանական համագործակցության մեջ կամրապնդի դարերի ընթացքում ձևավորված վստահության մթնոլորտը, ինչը ապագայում համագործակցության հիմք կդառնա՝ ի բարօրություն երկու ժողովուրդների խաղաղ գոյակցման»,-ասաց Հարությունյանը։

Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը նախարար Մոհամմադ Նաջարիի ղեկավարությամբ եռօրյա այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 6-ին։ Այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի հետ։ Նոյեմբերի 8-ին պատվիրակությունը կվերադառնա Իրան։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։