482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-լիտվական հարաբերությունները զարգացման միտում ունեն. ՀՀ ԱԳ նախարար
15:50
08 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայ-լիտվական հարաբերությունները զարգացման միտում ունեն ։ Այս մասին հինգշաբթի Երևանում Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտեիկունասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Հայ-լիտվական հարաբերությունները զարգացման միտում ունեն։ Մեր երկրներն արդեն կայացած են. Հայաստանն օրեցօր զարգացնում է իր հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, Լիտվան ԵՄ  և ՆԱՏՕ-ի անդամ է։ Բացի երկկողմանի համագործակցությունից, մենք այս ոլորտներում համագործակցության փորձի փոխանակման մեծ ներուժ ունենք»,- ասաց նա, հույս հայտնելով, որ այս համագործակցությունը արդյունավետ կլինի։

Օսկանյանը հիշեցրեց, որ Հայաստանի հարաբերությունները մերձբալթյան երկրների և, հատկապես, Լիտվայի հետ միշտ էլ սերտ են եղել, իսկ ցուցաբերված օգնությունը՝ արդյունավետ։ Ինչպես նշեց ՀՀ ԱԳ նախարարը, հանրապետությունում մշտապես զգացել են լիտվական օգնության շոշափելիությունը և, առհասարակ, օգնելու ցանկությունը։

«Լիտվան միշտ էլ հանդես է եկել որպես Անդրկովկասի երեք երկրների միջև երկխոսությոան զարգացման նախաձեռնող՝ առաջարկելով կիրառել մերձբալթյան համագործակցության մոդելը»,- հիշեցրեց նախարարը։

Նրա խոսքով, այսօրվա հանդիպման շրջանակներում քննարկվել են բազմաթիվ հարցեր, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության հարցը, Վրաստանում տիրող իրավիճակը։ Ըստ Օսկանյանի, Լիտվայի պատվիրակության այցը Հայաստան խթան կհանդիսանա երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար։

Լիտվայի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Պետրաս Վայտեիկունասի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։