486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան-ԵՄ 2007-2008թթ. գործողությունների ծրագիրը չի նպաստի երկրում բարեփոխումների որակի բարձրացմանը
15:08
08 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Նոր հարևանություն» քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ 2007-2008թթ. գործողությունների ծրագրի միջոցառումների իրականացման գրաֆիկը չի նպաստի երկրի կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումների գործընթացի որակի բարձրացմանը։ Այս մասին հինգշաբթի Երևանում հայտարարեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության  հիմնադրամի հայկական մասնաճյուղի գործադիր տնօրեն, «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ Լարիսա Մինասյանը։

Նրա խոսքերով, սեպտեմբերին միջոցառումների պլանի հաստատումը հնարավորություն չթողեց կոնկրետ գործողություններ իրականացնելու համար և, լավագույն դեպքում, կհանգեցնի արագ, մակերեսային քայլերի։

«Ծրագրի հաջող շարունակության համար հարկավոր է 2008թ. գործողությունների ծրագրի մշակումն անհրաժեշտ է սկսել անմիջապես և բաց ձևաչափով»,- ասաց նա։

Այս կապակցությամբ Մինասյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, փաստաթուղթը փակ է և հասանելի չէ Հայաստանի քաղաքացիական հասարակության համար։

«Նոր եվրոպական հարևանություն» ծրագիրը կարող է Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտները մոտեցնել եվրոպական արժեքներին միայն այն դեպքում, եթե հանրության հնարավորինս լայն շերտերը ներգրավվեն այս ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացներին»,- կարծում է նա։

Գործադիր տնօրենը նշեց, որ Գործողությունների ծրագրի որոշ բաժիններով անցկացված վերլուծությունը վկայում է այն մասին, որ այն տարեկան ծավալով համալիր փաստաթուղթ չէ։

 «Ծրագրում նշված չեն անցկացվող միջոցառումների մանրամասները և դրանց գրաֆիկը, ինչպես նաև այն չի պարունակում կոնկրետ արդյունքներ, որոնց հիման վրա կարելի է գնահատել ձեռնարկվող գործողությունների արդյունավետությունը»,- պարզաբանեց նա։

Մինասյանի խոսքերով, «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամները կարծում են, որ համակարգային իրական փոփոխությունների հասնելու համար կառավարությանն անհրաժեշտ է ավել դինամիկ և կոնկրետ փաստաթուղթ, որում կնշվեն ակնկալվող արդյունքները, և որ ամենակարևորն է, յուրաքանչյուր միջոցառման կոնկրետ տեսլականը։

Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի վերլուծության մեջ, որը կատարել է «Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, անդրադարձ է տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներին, ինչպես նաև ուսումնասիրվել է դատական համակարգի թափանցիկության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, մամուլի անկախության ապահովումը, մարդու իրավունքները և հիմնական ազատությունները, ինչպես նաև տեղեկատվական հասարակության ձևավորումը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։