486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հուսով է, որ Վրաստանում կայունությունը արագորեն կվերականգնվի. ԱԳՆ
14:21
08 Նոյեմբերի 2007

Հայաստանը մտահոգված է Վրաստանում իրավիճակի սրմամբ։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ Լիտվայի ԱԳ նախարար Պետրաս Վայտեիկունասի հետ Երևանում հինգշաբթի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հայաստանը մտահոգված է Վրաստանի իրավիճակով։ Կայունությունը մեզ հարևան և բարեկամ Վրաստանում մեզ համար կարևորագույն հարց է, և մենք կցանկանայինք տեսնել երկիրը կայուն», - ասաց նա։

Օսկանյանի խոսքերով, Հայաստանը հույս ունի, որ մոտ ժամանակներս խնդիրը քաղաքական լուծում կստանա։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ կայունության վերականգնումը հարևան պետության իշխանությունների համար պետք է դառնա հիմնական խնդիր։

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին արտակարգ դրություն է հայտարարել երկրի ողջ տարածքում՝ 15 օր տևողությամբ։ Երկրի ողջ տարածքում սահմանափակումներ են մտցվել ԶԼՄ-ների նկատմամբ։ Արտակարգ իրավիճակի  ժամանակ, ըստ օրենքի, երկրի ողջ տարածքում Վրաստանի քաղաքացիների համար սահմանափակումներ են մտցվում՝ ցույցեր և հանրահավաքներ անցկացնելու համար։ Արգելվում են նաև գործադուլները։

Թբիլիսիում չորեքշաբթի, ընդդիմության բողոքի ակցիայի վեցերորդ օրը, տեղի ունեցան ընդհարումներ ցուցարարների և ոստիկանության միջև։ Քաղաք մտցվեցին զորքեր, ոստիկանները կիրառեցին արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե գնդակներ։ Հիվանդանոց տեղափոխվեց 508 մարդ, որոնք տուժել էին ոստիկանության և ընդդիմության կողմնակիցների միջև տեղի ունեցած ընդհարումների հետևանքով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: