478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը լրջորեն պատրաստվում է 2008 թ. Օլիմպիադային. սպորտի նախարար
14:07
08 Նոյեմբերի 2007

Հայաստանը լրջորեն պատրաստվում է 2008 թ. Պեկինում կայանալիք Օլիմպիադային, հայտարարեց ՀՀ սպորտի և երիտասարդություն հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը լրջորեն պատրաստվում է Օլիմպիական խաղերին։ Նախապատրաստական փուլը բավականին ակտիվ է ընթանում, ազգային հավաքականների մարզիկները մարզվում են և անցկացնում են մարզական հավաքներ», - տեղեկացրեց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Միաժամանակ նախարարն ավելացրեց, որ տարբեր առաջնություններին մասնակցության արդյունքում այսօրվա դրությամբ 12 հայ մարզիկներ արդեն նվաճել են օլիմպիական ուղեգրեր։

«Ամառային օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն ծանրամարտիկները, ըմբիշները, ձյուդոիստները, բռնցքամարտիկները և մեկ նետաձիգ», - ավելացրեց Գրիգորյան։

Միաժամանակ նախարարը նշեց, որ ազգային առաջնություններին մասնակցելուց և մարզումներ անցկացնելուց բացի հայ մարզիկները արժանի կերպով ելույթ են ունենում նաև միջազգային մրցումներին, ինչը ևս ուժեղացնում է նրանց ֆիզիկական պատրաստվածությունը։

«Առջևում դեռ շատ անելիքներ կան, մասնավորապես, մենք պետք է ավելացնենք օլիմպիական ուղեգրերի թիվը՝ մասնակցելով 2008 Եվրոպայի առաջնություններին և այլ հեղինակավոր մրցումների», -  ասաց նա։

Այս համատեքստում նախարարը նշեց չորեքշաբթի մեկնարկած ԱՊՀ և Բալթյան երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների (ԱՕԿ) նախագահների սեմինար-խորհրդակցության անցկացման կարևորությունը։

«Սեմինարի ընթացքում կքննարկվեն 2008 թ.-ին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին երկրների մասնակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև կներկայացվեն տարբեր ծրագրեր», - ասաց Գրիգորյանը։

Նախարարը նաև ավելացրեց, որ սեմինարի ընթացքում մասնակիցները փորձի փոխանակում կանցկացնեն օլիմպիական խաղերին մասնակցության առումով։

«Գործընկերների փորձը կօգնի մեզ մշակել Օլիմպիադային Հայաստանի մասնակցության նպատակահարմար ծրագիր», - ավելացրեց Գրիգորյանը։

Նոյեմբերի 7-8-ը Ծաղկաձորում անցկացվում է ԱՊՀ և Բալթյան երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների և սպորտի ոլորտում առաջատար մասնագետների սեմինար-խորհրդակցություն։ Սեմինարում, բացի ԱՕԿ նախագահներից, մասնակցում են նաև ՀՀ սպորտի նախարարը, ինչպես նաև սպորտային ֆեդերացիաների մարզիչները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։