484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկել է «Բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում» թեմայով գիտաժողովը
13:19
08 Նոյեմբերի 2007

Հինգշաբթի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում» թեմայով գիտաժողովը։

Ինչպես միջոցառման ընթացքում հայտարարեց ծրագրի համակարգող, ակադեմիկոս Արամ Շահինյանը, պետական նպատակային ծրագրի շրջանակում անցկացվող գիտաժողովին կներկայացվի 28 զեկույց։

«Զեկուցողները կներկայացնեն 3-4 տարիների ընթացքում՝ արդեն գործող նյութերի հիման վրա նոր նյութերի ստացմանը նվիրված հետազոտությունների արդյունքները», - ասաց նա։

Շահինյանը նշեց, որ ծրագիրն ընդգրկում է մի քանի կողմ. նոր նյութերի ստացում, համադրված նյութերի ստեղծում, այդ թվում նաև՝ միկրո և նանոկառուցվածքով, համապատխան տեխնոլոգիաների մշակում, ինչպես նաև հակավիրուսային նյութերի և հակաճառագայթային միջոցների սինթեզ։

«Ծրագրի երկու կողմերն անմիջականորեն կապված են նորարարական ոլորտի հետ, որոնք վերաբերում են արդյունաբերության և առողջապահության բնագավառներին», - նշեց Շահինյանը։ Նրա խոսքերով, անցկացված հետազոտությունների արդյունքում մշակվել են գերհաղորդիչների, կիսահաղորդիչների, բետոնի, ապակու նոր տեսակներ։

Խոսելով առողջապահության բնագավառի նորարարությունների մասին՝ ակադեմիկոսը, որպես հաջորդ քայլ, նշեց դեղամիջոցների ստեղծումը։ «Սակայն նոր դեղամիջոցային հակավիրուսային նյութերի սինթեզից մինչև դրանց գործնական կիրառումն ընկած ճանապարհը շատ երկար է», - նշեց նա՝ միաժամանակ ընդծգելով, որ հետազոտությունների արդյունքները կոմերցիոն և նորարարական հետաքրքրություն են ներկայացնում։

«Գիտաժողովին մասնակցելու համար մենք հրավիրել ենք տարբեր ընկերությունների ներկայացուցիչների, ձեռնարկատերերի, գործարանների ղեկավարների», - ավելացրեց նա։ Ակադեմիկոսի կարծիքով, գիտաժողովի ընթացքում ներկայացվող նորարարությունները պետք է հետաքրքրեն ձեռնարկատերերին։

«Հետագայում մենք մտադիր ենք արդեն գործնականում շարունակել մեր համագործակցությունը ընկերությունների հետ, մասնավորապես, կմշակենք համատեղ բիզնես-ծրագրեր», - ավելացրեց նա։

Առաջին անգամ 2004 թ.-ին Հայաստանի պետբյուջեից ֆինանսավորվեցին չորս նպատակային ծրագրեր, այդ թվում նաև՝ «Հայաստանի բնական հումքից նոր հատկություններով օժտված նյութերի ստացում» ծրագիրը,  որի ֆինանսավորման համար 2004-2007 թթ.-ին պետբյուջեից հատկացվեց 40 միլիոն դրամ (շուրջ 123,4 դոլար)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: