486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանում կձևավորվի հայ-շվեցարական բարեկամության խումբ. Տիգրան Թորոսյան
12:30
08 Նոյեմբերի 2007

Հայաստանի խորհրդարանում մոտ ժամանակներս կձևավորվի հայ-շվեցարական բարեկամության խումբ, չորեքշաբթի հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը՝  Շվեյցարական Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստի և Հայաստանի խորհրդարանի հանձնաժողովների անդամների հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թորոսյանը համոզմունք է հայտնել, որ մեծ հնարավորություններ կան միջպետական և միջխորհրդարանական հարաբերությունների խորացման և հետագա համագործակցության զարգացման համար:

Նա Շվեցարիայի խոսնակին ներկայացրել է Ազգային ժողովում քաղաքական ուժերի հարաբերակցությունը, անդրադարձել է անցած խորհրդարանական և առաջիկա նախագահական ընտրություններին:

Թորոսյանը հայտարարել է, որ վերջին խորհրդարանական ընտրությունները  միջազգային դիտորդների կողմից ճանաչվել են համապատասխանող միջազգային չափանիշներին և լավագույնը նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Խոսնակը հավաստիացրել է, որ արվելու է հնարավորը, որ 2008 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններն ավելի որակյալ գործընթացով անցնեն:

«Մեր երկրի համար կարևոր է առաջիկայում արձանագրել, որ միջազգային չափանիշներով անցկացվող ընտրությունները  Հայաստանում  այլևս դարձել են ավանդույթ», - ընդգծել է Թորոսյանը։

Քրիստին Էգերզեգի-Օբրիստը նույնպես կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը` ներկայացնելով  հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված  Շվեյցարիայի խորհրդարանի կազմը, կառավարության ձևավորման կարգը։

Նա նշել է, որ նորաստեղծ հայ-շվեյցարական բարեկամության պատգամավորական խումբը ակտիվ գործունեություն է ծավալել երկու խորհրդարանների փոխգործակցության խորացման ուղղությամբ:

Պետության լիարժեք կայացման և զարգացման համար Քրիստին Էգերզեգի-Օբրիստը անհրաժեշտ է համարել անկախությունը, բարիդրացիական հարաբերությունները հարևանների հետ, կադրերի ուսուցումը, պատրաստումը, ինչը լավագույն միջոցն է աղքատության և գործազրկության դեմ պայքարելու համար:

Շվեյցարական Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստը նախօերին երկօրյա այցով ժամանել է Հայաստան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։