477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավասու է պահանջել իր ճակատագրի տնօրինման իրավունքի հարգում. Հայաստանի խորհրդարանի խոսնակ
11:43
08 Նոյեմբերի 2007

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավասու է պահանջել ազատություն և իր ճակատագրի տնօրինման իրավունքի հարգում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը՝ երկօրյա այցով Երևան ժամանած Շվեյցարական Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստի հետ չորեքշաբթի ունեցած հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Թորոսյանը կրկին հաստատել է Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Հայաստանի անփոփոխ դիրքը՝ հարցը կարող է և պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով։

«Բայց ԵԽ անդամ Ադրբեջանը, շրջանցելով իր ստանձնած պարտավորությունները, շարունակում է ատելության ու պատերազմի քարոզչությունը հարևան ժողովրդի նկատմամբ», - ընդգծել է խոսնակը։

Թորոսյանը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների հակամարտության լուծման ջանքերը կպսակվեն հաջողությամբ, առավել ևս, որ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված` ազգերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները միմյանց ոչ թե հակադրելու, այլ համադրելու սկզբունք է որ‎դեգրվել։

Խոսնակը հիշեցրել է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտը ևս մեկ սկզբունք է ամրագրում` վեճերի բացառապես խաղաղ կարգավորումը, որի մասին Ադրբեջանը նախընտրում է  «մոռանալ»` նախապատվությունը տալով նոր պատերազմով հարցի լուծման քաղաքականության քարոզչությանն ամենաբարձր մակարդակով` ոտնահարելով իր Սահմանադրությունը, որտեղ ևս ամրագրված է այդ սկզբունքը:      

Քրիստին Էգերզեգի-Օբրիստը իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել այս հարցում երկխոսության հաստատմանը։ Նա նշել է, որ Շվեյցարիան կարևորում է հակամարտությունների խաղաղ կարգավորումն ու երկխոսությունն  այդ նպատակով և պատրաստ է աջակցել քայլ առ քայլ հակամարտության հաղթահարման գործընթացին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը: