483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Իրանը մտադիր են ամրապնդել երկկողմ համագործակցությունը
11:13
08 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և  Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության  և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարին պատրաստակամություն են հայտնել ամրապնդել երկկողմ համագործակցությունը։

«Չորեքշաբթի Երևանում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում կողմերը երկուստեք  գոհունակությամբ են  փաստել  հայ-իրանական  բարձր մակարդակի  հարաբերությունները՝ կարևորելով  համագործակցության առավել  զարգացմանն ուղղված  երկու երկրների նախագահների միջև ձեռք  բերված  պայմանավորվածությունները», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից։

Մոհամմադ Նաջարին ՀՀ  վարչապետին է փոխանցել   նրա գործընկերոջ` ԻԻՀ առաջին  փոխնախագահ Փարվեզ Դավուդիի  հրավերի վերահաստատումը` Իրան պաշտոնական այցի վերաբերյալ, ինչը շնորհակալությամբ  է ընդունվել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող  բազմաբնույթ  համագործակցությունը  բխում է ոչ միայն  երկու երկրների շահերից, այլև նպաստավոր է  ամբողջ տարածաշրջանի  համար:

Սերժ Սարգսյանն ու  Մոհամմադ Նաջարին  կարևորել են  տարածաշրջանում  խաղաղության,  կայունության  և անվտանգության  ապահովումը, որի համար  ամուր հիմք  կարող  են ծառայել  հարևան պետությունների միջև բարիդրացիական  հարաբերությունները` նպաստելով  նաև  այդ պետությունների ժողովուրդների  բարօրությանն ու տնտեսական զարգացմանը:

Կողմերի կարծիքով, Հայաստանի և Իրանի փոխհարաբերություններն այդ տեսակետից կարող  են  լավ օրինակ ծառայել:

Հանդիպման ընթացքում վարչապետ  Սերժ  Սարգսյանը  շնորհակալություն  է հայտնել  ԻԻՀ-ին` տարածաշրջանային խնդիրների և հատկապես` ԼՂ  հակամարտության  կարգավորման  խնդրի  նկատմամբ մշտապես  ցուցաբերած  հավասարակշռված ու  կառուցողական դիրքորոշման համար: Հյուրի խնդրանքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման   գործընթացի ներկա փուլի զարգացումները:

Կարևորելով պաշտպանության  բնագավառում հարաբերությունների ամրապնդումն ու  համագործակցության  զարգացումը` ՀՀ վարչապետը և նախարար Մոհամմադ Նաջարին  այն  պայմանավորել են   նաև փոխշահավետ   տնտեսական  գործակցության զարգացմամբ:

Այս առնչությամբ կոմերը գոհունակությամբ են խոսել էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակույթի և մի շարք այլ բնագավառներում  արդեն իսկ գոյություն ունեցող հայ-իրանական  արդյունավետ համագործակցության մասին։

Կողմերն ընդգծել են, որ տարբեր մակարդակի փոխայցելությունները, ձեռք բերված  պայմանավորվածությունները և  երկու ժողովուրդների ավանդական  բարեկամական կապերը զգալիորեն նպաստում են հարաբերությունների առավել սերտացմանն ու գործակցության ընդլայնմանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։