478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ կտա Թուրքիային՝ ազատվել հոգեբանական բարդույթներից. ՀՀ ԱԺ խոսնակ
11:04
08 Նոյեմբերի 2007

1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը թույլ կտա Թուրքիային՝ ազատվել հոգեբանական բարդույթներից, կարծում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը։

«1915 թ. իրադարձությունների ճշմարտության գիտակցումն առաջին հերթին հենց Թուրքիային է պետք` հոգեբանական բարդույթներից ազատվելու համար», - հայտարարել է Թորոսյանը՝ երկօրյա այցով Երևան ժամանած Շվեյցարական Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստի հետ չորեքշաբթի ունեցած հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, խոսելով տարածաշրջանային փոխհարաբերությունների մասին՝ Թորոսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է բոլոր  չորս հարևանների հետ նորմալ համագործակցություն ունենալ (Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան - «Նովոստի-Արմենիա»), բայց չորս հարևաններից երկուսի հետ իրապես հիանալի հարաբերությունների առկայությամբ (Իրան, Վրաստան – «Նովոստի-Արմենիա»)` խնդիրներ կան երկու հարևանների հետ:

Մասնավորապես, ընդգծել է Թորոսյանը,  Թուրքիան Հայաստանի անկախացումից ի վեր հարաբերությունների հաստատման  նախապայմաններ է դնում և փակ է պահում սահմանը: Նախապայմանները վերաբերում են ցեղասպանության խնդրին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

«Թեպետ ցեղասպանությունը մի քանի տասնյակ երկրներ արդեն իսկ ճանաչել են, բայց Թուրքիան շարունակում է հերքել պատմական փաստերը և Հայաստանից պահանջում է ազդել հայկական սփյուռքի վրա` այդ գործընթացը կանգնեցնելու նպատակով», - ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը։

Նա նաև անընդունելի է անվանել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Թուրքիայի նախապայմանը, որովհետև «երկու պետությունների փոխհարաբերությունները չպետք է պայմանավորվեն երրորդ պետությանը վերաբերող խնդրով»:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի կողմից ներկայացվող նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է՝ հրաժարվել Առաջին Համաշխարհային Պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, որի ժամանակ ոչնչացվեց մեկուկես միլիոն հայ։

Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիան  ադրբեջանամետ դիրք է գրավում։

Անկարայի նախաձեռնությամբ 1993 թ.-ից շարունակվում է Հայաստանի և Թուրքիայի սահմանի շրջափակումը՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի տնտեսությանը հասցնելով 500 միլիոն դոլարի վնաս։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Օգոստոսի 2017
Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին: