486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Հնդկաստանը կմշակեն իրավական համագործակցության մասին համաձայնագիր
10:50
08 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը և Հնդկաստանը կմշակեն իրավական համագործակցության մասին  համաձայնագիր։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Րինա Պանդեյի հանդիպման ժամանակ:

«Ա.Հովսեփյանը նկատել է, որ կոնկրետ քրեական գործերի շրջանակներում  Հնդկաստանի հետ ձևավորվել են համագործակցության լավ նախադրյալներ՝ չնայած իրավական համագործակցության մասին երկկողմանի համաձայնագրի բացակայությանը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Կարևորելով նման համաձայնագրի ստորագրումը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սկսել նման փաստաթղթի մշակման աշխատանքները:

Արձանագրելով, որ չնայած բավական մեծ թվով հնդիկ երիտասարդներ ուսումնառություն են ստանում  Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ կողմերը գոհունակությամբ փաստել են, որ հնդիկ ուսանողների մասնակցությամբ լուրջ հանցադեպեր չեն գրանցվել, իսկ տեղի ունեցած պատահարների առնչությամբ հաջողվել է  իրականացնել լիարժեք քննություն, որին իր աջակցություն է ցուցաբերել  նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների դատաիրավական համակարգերին, դրանց առանձնահատկություններին եւ համագործակցության հեռանկարներին: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։