484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Պաշտոնական Ստեփանակերտը վրդովված է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսի վերջին հայտարարություններից
19:27
07 Նոյեմբերի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Պաշտոնական Ստեփանակերտը վրդովված է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսի վերջին հայտարարություններից, որոնք հնչել են Երևանում՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Երևանում բանակցությունների ավարտից հետո Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը շոշափել է հարցեր, որոնք առնչություն չունեն նրա ներկա առաքելության հետ։ Մենք հասկանում ենք, որ պրն. Դևիսը դա արել է՝ պատասխանելով լրագրողների հարցերին, սակայն զարմանք է հարուցում այն, որ այլ հանգամանքներում «դիվանագիտորեն քչախոս» եվրոպացի պաշտոնյան իրեն թույլ է տվել անել շեշտադրումներ, որոնք, մեր տեսակետից, արժանի չեն ոչ նրան, ոչ այն հեղինակավոր կառույցին, որը նա պատիվ ունի ներկայացնել»,-նշվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը փոխանցված՝ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մեկնաբանության մեջ։

Հանձնաժողովում նկատել են նաև, որ «բոլոր ժողովուրդները, որոնք ձգտում են անկախության, որոշակի պատմական փուլում ստիպված են լինում անցնել «ծայրահեղականության» ուղով։ ԼՂՀ ժողովուրդը մեղավոր չէ, որ ԽՍՀՄ փլուզման օրերին ՄԱԿ-ը կամ Եվրոպայի խորհուրդը, հասկանալի պատճառներով, չէին կարող Լեռնային Ղարաբաղում հաստատել «արտաքին կառավարում», ինչը օրինականություն կհաղորդեր ներկայիս անկախությանը»։

«Այն, ինչ արեց ՄԱԿ-ը Եվրոպայում՝ կանխելով էթնիկ զտումներն ու ցեղասպանության վտանգը, ԼՂՀ ժողովուրդն իրականացրել է բացառապես սեփական ուժերով՝ օգտագործելով ինքնապաշտպանության իր անկապտելի իրավունքը։ Եթե պրն. Դևիսը չի տիրապետում փաստերին, ապա մենք ստիպված ենք հիշեցնել նրան, որ 1991թ. նոյեմբերի 24-ին, Ադրբեջանի գերագույն խորհրդի որոշմամբ, վերացվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակը, իսկ պաշտպանության և ներքին գործերի նախարարություններին հանձնարարվեց «միջոցներ ձեռք առնել՝ ԼՂ ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու համար»։ Եթե այդ որոշումը ԼՂ տեղաբնիկներին տեղահանելու և ոչնչացնելու նպատակ չէր հետապնդում, ապա ինչու՞ Ադրբեջանի իշխանության գերագույն մարմնի որոշման մեջ ոչ մի խոսք չկա ԼՂ հայ բնակչության քաղաքացիական և մարդկային իրավունքների մասին»,-ընգծվում է մեկնաբանության մեջ։

Մեկնաբանության մեջ նշվում է նաև, որ ԼԵռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը հաջող կերպով դիմակայել է Ադրբեջանի ռազմական ագրեսիային, որը պետական կառավարման որոշակի ճանապարհ է անցել և այսօր ձգտում է ժողովրդավարական զարգացման, միջազգային հանրության կողմից ճանաչվելու ավելի օրինական հիմքեր ունի, քան այն կազմավորումները, որոնց մատնանշում է պրն. Դևիսը։

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսը ՀՀ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսում, մասնավորապես, հայտարարեց, որ «կոսովյան և ղարաբաղյան հակամարտությունների միջև շատ տարբերություններ կան, Կոսովոյում չկա ծայրահեղական ռեժիմ, տարածաշրջանը կառավարում է ՄԱԿ-ը, իսկ անվտանգության երաշխիքները տրամարդրում են ԵՄ զինվորականները, ինչը չկա Լեռնային Ղարաբաղում»։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: