483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Ազգային գրադարանը ներկայացրեց ուղեցույց և բացիկների հավաքածու
18:20
07 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային գրադարանը չորեքշաբթի ներկայացրեց առաջին երկու հոբելյանական հրատարակությունները՝ ՀԱԳ ուղեցույցը և «Հայաստանի ազգային գրադարանի գանձերը» բացիկների հավաքածուն՝ նվիրված գրադարանի 175-ամյակին։

«Սա առաջին ուղեցույցը չէ, բայց այն յուրահատուկ է։ Հրատարակությունը բացառիկ է նրանով, որ ոչ միայն պատմում է գրադարանի ներկա դրության մասին, այլև առաջարկում է ՀԱԳ հիմնախնդիրների լուծման նոր մոտեցումներ»,- հայտարարեց Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը։

Նրա խոսքերով, ուղեցույցը լուսանկարներով գունավոր հրատարակություն է, որը տեղեկացնում է գրադարանի աշխատանքի հիմնախնդիրների մասին՝ առաջարկելով դրանց լուծման ճանապարհները։

Ղազարյանի խոսքերով, ուղեցույցը տրամադրվելու է բոլոր այն հաստատություններին և գրադարաններին, որոնք շահագրգռված են ՀԱԳ հետ համագործակցությամբ և հետաքրքրություն են ցուցաբերում նրա աշխատանքի նկատմամբ։

«Ուղեցույցում տեղեկությունները ներկայացված են երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն՝ նպատակ ունենալով Հայաստանի բնակչությանը ծանոթացնել ՀԱԳ գործունեությանը»,- ասաց Ղազարյանը։

Նա նաև կարևորեց բացիկների հավաքածուի հրատարակումը՝ նշելով, որ դա գրադարանի առաջին նման փորձն է։

«Սա Ազգային գրադարանի գանձերը բացիկների միջոցով ցուցադրելու մեր առաջին փորձն է»,- պարզաբանեց Ղազարյանը։

Հավաքածուն բաղկացած է 12 բացիկներից, որոնք պատկերում են գրադարանում պահվող գրքերը, ձեռագրերը և արվեստի այլ գործերը։ «Բացիկների միջոցով կարելի է հետևել հայկական մշակույթի և գրահրատարակչության զարգացման ուղին, հայկական գրքերի աշխարհագրական բազմազանությունը»,- ընդգծեց փոխտնօրենը։

Ղազարյանի խոսքերով, ուղեցույցների տպաքանակը 1000 օրինակ է, բացիկների հավաքածուինը՝ 500 հատ։ Միաժամանակ, ուղեցույցների պտագրության համար հատկացվել է 1 մլն. դրամ (մոտ 3 հազ. դոլար) և 550 հազ. դրամ (մոտ 1,7 հազ. դոլար)՝ բացիկների թողարկման համար, ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Գյումրիի քաղաքապետարանը և VivaCell հեռահաղորդակցական ընկերությունը։

Հայաստանի Ազգային գրադարանը հիմնադրվել է 1832թ.։ 1919թ. հուլիսի 4-ից Հայաստանի մինիստրների խորհուրդը որոշում ընդունեց Ազգային գրադարանին պետական հաստատության կարգավիճակ շնորհելու մասին։ ՀԱԳ ֆոնդերում պահպանվում է ավելի քան 6 մլն. գիրք։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։