486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է պաշտոնական մակարդակով պատասխանի ԵԽ Գլխավոր քարտուղարի՝ Երևանում արած հայտարարություններին. քաղաքագետ
18:00
07 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է պաշտոնական մակարդակով արժանի պատասխան տա Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսի՝ Հայաստանում արած հայտարարություններին։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց քաղաքագետ և փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«Թերի Դևիսը, որքանով ինձ հայտնի է, հայտնում է ոչ թե իր անձնական կարծիքը կամ այն կառույցի կարծիքը, որը ներկայացնում է, այլ այն տերերի մոտեցումները, որոնք նրան հրամայում են դա»,-ասաց նա՝ հավելելով, որ ԵԽ գլխավոր քարտուղարը, չճշտված տվյալներով, «լուրջ անհատական շահագրգռություն ունի ադրբեջանական նավթի նկատմամբ»։

Բացի այդ, Մելիք-Շահնազարյանի խոսքերով, Թերի Դևիսը երիտասարդ տարիքում երկար ժամանակ զբաղվել է ավտոմեքենայի պահեստամասերի վաճառքով և պահպանել է առևտրականի իր դիրքորոշումը նաև իր քաղաքական կյանքում և գաղափարներ ու քաղաքական դիրքորոշումներ արտահայտելիս։

«Բայց Հայրենիքը մեքենա չէ և ավտոպահեստամասեր չունի, և նման մոտեցումը՝ արտահայտված այս կամ այն պաշտոնական կամ միջպետական գործչի կողմից, պետք է Հայաստանի համար անընդունելի լինի»,-ընգծեց նա։

2007թ. նոյեմբերի 5-ին Հայաստան կատարած այցի ժամանակ Թերի Դևիսը հայտարարել էր, որ Հայաստանի համար դեպի ապագա տանող միակ ճանապարհը հարևանների հետ համագործակցելն է։

«Հայաստանի համար դեպի ապագա տանող միակ ուղին համագործակցությունն ու աշխատանքն է հարևանների հետ, այլ ոչ թե նրանց դեմ։ Դա արդի Եվրոպայի իրական պատգամն է, որը ծնվել է պատերազմների և հակամարտությունների երկար պատմությունից։ Ըմբռնում, հարգանք և հաշտեցում։ Այլ ուղի չկա»,-ասել էր նա։

Նա Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերություններում կոչ էր արել նաև չնայել դեպի անցյալ։ «Մենք բոլորս գիտենք, որ շատ մարդիկ են զոհվել, բայց եկել է զոհերին հիշատակելու և ապագային նայելու ժամանակը։ Այդպես պետք է վարվեն բոլորն ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում՝ ոչ միայն անձնական շահերից ելնելով, այլև ձեր երեխաների ապագայի համար»,-ընգծեց նա։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: