483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+16
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանում աշխատում է ավելի քան 1 մլն. աշխատանքային միգրանտ Հայաստանից
17:36
07 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանում աշխատում է ավելի քան 1 մլն. աշխատանքային միգրանտ Հայաստանից։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը։

Նա նշեց, որ աշխատանքային միգրանտների 80 տոկոսը բաժին է ընկնում հենց Ռուսաստանին։ Այս կապակցությամբ Եգանյանը կարևորեց հայ միգրանտներին ընդունող երկրների հետ միգրացիոն կամուրջների ստեղծման անհրաժեշտությունը։

Միգրացիոն գործակալության պետը նշեց, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ միգրանտներին աջակցության տեղեկատվական կենտրոն ստեղծելու վերաբերյալ, մասնավորապես, գործատուների առաջարկած պայմանների ստուգում կատարելու, ինչպես նաև երկար ժամանակ իրենց մասին լուր չհայտնած միգրանտներին որոնելու միջոցով։

Եգանյանը նշեց, որ միգրացիոն իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ արտագաղթած բնակչության մեծ մասն այն մարդիկ են, որոնք երկրից մեկնել են՝ աշխատանք փնտրելու նպատակով։

Այսպես, Եգանյանի խոսքերով, վերջերս տնային տնտեսությունների շրջանում ԵԱՀԿ անցկացրած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ տնային տնտեսությունների 13,9 տոկոսը ներգրավված է աշխատանքային միգրացիայի մեջ։ Դա նշանակում է, որ աշխատանքային միգրացիան մնում է մնալ միգրացիայի հիմնական տեսակը։ Նա նշեց, որ երեք հարցվածներից երկուսը մատնանշել են աշխատանքային գործունեությամբ պայմանավորված հանգամանքները։

«Աշխատանքային միգրացիան փոխկապակցված ազդեցություն ունի ինչպես ընդունող երկրի, այնպես էլ միգրանտներ ուղարկած երկրի տնտեսության զարգացման վրա»,- ասաց նա։

Գործակալության պետը նշեց, որ մասնավոր փոխանցումների մեծ մասը կազմում են արտասահմանում աշխատող հայերի միջոցները։ Նրա գնահատականներով, մասնավոր փոխանցումների ծավալը տարեցտարի մեծանում է և 2006թ.-ին, Կենտրոնական բանկի տվյալներով, կազմել է 1 մլրդ 200 մլն դրամ (3,7 մլն դոլար)։

Արտագաղթը Հայաստանից սկսվել է 1992թ.-ից, բայց 2003թ.-ից մինչ օրս արտագաղթի հոսքի ծավալները զգալիորեն կրճատվել են։ Բացի այդ, 2004թ.-ից նկատվում է ժամանողների թվի աճ։

Տարբեր գնահատականներով, վերջին 15 տարիներին Հայաստանից արտագաղթել է մոտ 1,5 մլն. մարդ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։