484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանին աջակցել հակակոռուպցիոն ռազմավարության մշակման հարցում
17:12
07 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ն պատրաստ է Հայաստանին աջակցել հակակոռուպցիոն ռազմավարության մշակման հարցում, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը (Joseph Pennington)։

«Կոռուպցիայի դեմ պայքարի հարցը միայն Հայաստանինը չէ, դա համաշխարհային հիմնախնդիր է, որը երկար տարիներ գտնվում է բարձր մակարդակի վրա»,- ասաց նա։

Փենինգտոնը նշեց, որ կոռուպցիան բացասական ազդեցություն է թողել  այնպիսի ոլորտի վրա, ինչպիսին տնտեսությունն է՝ խոչընդոտներ  ստեղծելով ներքին և արտասահմանյան ներդրումների համար, նպաստելով ազգային արժեքների վատնմանը նաև քաղաքական տեսակետից, քանի որ ստեղծում է իշխանությունների բացասական հեղինակություն։

«Մեր ջանքերն ուղղված են Հայաստանի կառավարության նախաձեռնությունների աջակցմանը։ Սա ոչ թե զուտ ավանդական աջակցության ծրագիր է, այլ գործնական աջակցություն երկրի իշխանություններին՝ իրենց հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման ճանապարհին»,- ասաց Փենինգտոնը։

Միաժամանակ նա նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը, որն իր ներդրումն է ունեցել  կոռուպցիայի դեմ պայքարում՝ հարկային համակարգի և դատավորների վերապատրաստման գործընթացների թափանցիկությունն ապահովելու նպատակով աջակցություն ցույց տալու միջոցով։

Դիվանագետի կարծիքով, հակակոռուպցիոն ռազմավարության կարևոր հայեցակետերից մեկը պետք է դառնա այս ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումը։

2003թ. նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության ծրագիրը, որը մշակվել է Համաշխարհային բանկի՝ 300 հազ դոլարի չափով դրամաշնորհի միջոցներով։

Մինչև 2008թ. ամառը Հայաստանում մշակվելու է հակակոռուպցիոն ռազմավարության երկրորդ ծրագիրը։

Transparency International միջազգային գործակալության ուսումնասիրությունների համաձայն, 2007թ. Հայաստանը կոռուպցիայի մակարդակով 180 պետությունների մեջ զբաղեցրել է 99-րդ տեղը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: