487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Իրանը կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Իրանի պաշտպանության նախարար
16:36
07 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իրանը կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, չորեքշաբթի ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանւ հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Իրանի պաշտպանության և և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոսթաֆա Մոհամմադ Նաջարին։

«Իրանի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է, այն է` խնդրի լուծում խաղաղ կարգավորման ճանապարհով»,- հայտարարեց Նաջարին, որի խոսքերը «Նովոստի-Արմենիային» մեջբերեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։:

«Ընդգծելով Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների բարձր մակարդակը՝ կողմերը փոխշահավետ համագործակցություն զարգացնելու և փոխադարձ այցելություններն ակտիվացնելու վճռականություն հայտնեցին»,- նշեց Շահսուվարյանը։

Հարությունյանը և Նաջարին նաև տեսակետներ փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ երկու երկրները մշակութային բավական նմանություններ ունեն և կարող են համատեղ իրագործել ծրագրեր նաև ռազմական, ռազմատեխնիկական  բնագավառներում:

«Հանդիպման ընթացքում կողմերը փաստեցին, որ հոկտեմբերի վերջին  Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահների միջև կայացած հանդիպումը մեծապես կնպաստի երկու երկրների տնտեսական, մշակութային հարաբերությունների խորացմանը, նաև խթան կհանդիսանա ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության համար»,- ընդգծեց Շահսուվարյանը:

Իրանի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել նախօրեին՝ եռօրյա պաշտոնական այցով։

Այցի շրջանակներում Իրանի պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Սերժ Սարգսյանի հետ։
 
Այցի օրակարգում նախատեսված է այցելություն Երևանի Կապույտ Մզկիթ և ՀՀ ՊՆ Արմավիրի ուսումնական բրիգադ:

Նոյեմբերի 8-ին պատվիրակության անդամները կայցելեն նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Նույն օրը իրանական պատվիրակությունը կվերադառնա Իրան։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։