478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+36
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվեց Հայաստանի նոր հակակոուպցիոն ռազմավարության մշակմանը նվիրված խորհրդաժողովը
15:03
07 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովսոտի-Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում բացվեց Հայաստանի նոր հակակոrուպցիոն ռազմավարության մշակմանը նվիրված խորհրդաժողովը։

Ինչպես խորհրդաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց Հայաստանում USAID հակակոռուպցիոն գործունեության կենտրոնացման ծրագրի տնօրեն Ֆրանսուա Վեզինը, խորհրդաժողովի հիմնական նպատակներն են հասարակության և դոնոր կազմակերպությունների տեղեկացվածությունը կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրերի մասին, նոր հակակոուպցիոն ռազմավարության վերաբերյալ առաջարկությունների և «Հակակոռուպցիոն գործունեության կենտրոնացում» ծրագրի ներկայացումը։

Միաժամանակ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փոխտնօրեն Մարկ Բոյանիկը (Marc Bojanic) նշեց, որ ԵԱՀԿ-ն կարևորում է կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը և այս հարցում իր աջակցություն է արտահայտում Հայաստանի կառավարությանը։

Նրա խոսքով, այս խորհրդաժողովը հնարավորություն կտա ձևակերպել ընդհանրացված մոտեցում, որը կառաջնորդի հակակոռուպցիոն ոլորտում երկրորդ փաստաթղթի մշակման գործընթացը՝ օգտագործելով առաջին ռազմավարության փորձը։

«Մենք հույս ունենք, որ սերտ համագործակցություն կհաստատվի մոնիտորինգի  խմբի և հասարակության միջև, ինչը թույլ կտա հաղթահարել կոռուպցիան, և դրա դեմ արդյունավետ պայքար մղել՝ այն ամբողջովին արմատախիլ անելու նպատակով»,- ասաց Բոյանիկը։
 
Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը նշեց, որ խորհրդաժողովը բարձրացնում է կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր կողմերը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար, այն քայքայում է բոլոր սոցիալական կառույցները, և երկրի կառավարությունը դրա համար կրում է պարտականությունների հիմնական բեռը»,- ասաց Վիդալը։

Նա նշեց, որ ՄԱԿ-ը աշխատելու է այս ոլորտում կոնվենցիաների իրականացման գործընթացի վրա, որոնք Հայաստանը ընդունել է 2007թ. մարտ ամսին, և աջակցել այս կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարմանը։

«Մենք հույս ունենք, որ հակակոուպցիոն ազգային ռազմավարության մշակման մեկնարկը կառուցողական բնույթ կունենա»,- ասաց Վիդալը։

Իր հերթին, Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան նշեց, որ Հայաստանը 2004թ. հունվարից GRECO-ի (Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով երկրների խումբ) անդամն է, և այս ողջ ժամանակաընթացքում ընդունել է տվյալ ոլորտին առնչվող երկու հիմնական փաստաթուղթ։

Նրա խոսքով, որպես ԵԽ անդամ Հայաստանը կարող է օգտագործել տվյալ ոլորտում ունեցած իր փորձը, հատկապես, այս հարցում Եվրախորհրդի երեք հիմնական մոտեցումների հաշվին՝ հանձնարարականների, մոնիտորինգային  մեխանիզմների և բարեփոխումների առաջընթացի համար տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով։

«2006թ. մարտ ամսին GRECO-ն Հայաստանի կառավարության քննարկմանն է ներկայացրել բարեփոխումների 24 առաջարկություն, որոնք հիմնականում առնչվում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են դատական համակարգը, ոստիկանությունը, հարկային և մաքսային համակարգերը, սեփականաշնորհումը, որոնք հանգեցնում են նոր հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի մշակման անհրաժեշտությանը»,- ասաց Ուրումովան։

Նա ընդգծեց միասնական իրավական դաշտի ապահովման և մեկ ընդհանուր ծրագրի ներքո ջանքերի միավորման ապահովման կարևորությունը, ինչը լուրջ հիմքեր կստեղծի հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։

Հայաստանի նոր հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը նվիրված խորհրդաժողովի կազմակերպիչն է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Հակակոռուպցիոն գործունեության կենտրոնացում» ծրագիրը, Հայաստանի կառավարությանն առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության մոնիտորինգի հանձնաժողովի հետ համատեղ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) համաֆինանսավորմամբ։–0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։