484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստվել է 776 451 մարդ
14:12
07 Նոյեմբերի 2007

Հայաստանում կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստվել է 6-ից 27 տարեկան 776 451 մարդ, ինչը կազմել է բնակչության սույն տարիքային կատեգորիայի 96 տոկոսը։

Ինչպես չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանի առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը, պատվաստման ծրագիրը Հայաստանում անց է կացվել մեծ հաջողությամբ, չնայած արշավի մեծ մասշտաբներին։

«Արշավի շրջանակներում սահմանվել էին հիվանդանոցներ ու բժիշկնեը, որոնք պետք է ուշադրություն դարձնեին պատվաստումից հետո առաջացող բարդացման դեպքերին, սակայն ծրագրի ընթացքում բարդացումներով հիդանվանոց է տեղափոխվել միայն 57 մարդ, որոնք դուրս են գրվել երեք օրվա ընթացքում», - ասաց Դարբինյանը։

Նրա խոսքերով, բարդացումները կախված էին օրգանիզմի առանձնահատկությունների հետ, ինչպես նաև մարդկանց ալերգիկ ազդեցության հետ։ «Մենք կանխատեսում էինք բարդացումների տարբեր դեպքերի մոտավորապես 15 տոկոս, սակայն սույն թիվը կազմեց ոչ ավել քան 0,007 տոկոս», - նշեց փոխնախարարը։

Նա տեղեկացրեց, որ ծրագրի իրականացմանը ներգրավված էին 1130 բժիշկ և 1474 բուժքույր։

Հայաստանում հոկտեմբերի 1-ից 13-ը տեղի ունեցավ համաեվրոպական արշավ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Կարմրուկի և բնածին կարմրախտի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից 2007 թ. հունիսի 28-ին հաստատված  «Կարմրուկի և կարմրախտի հիվանդացության տեղական դեպքերի վերացման, խոզուկի հիվանդացության ղեկավարման և կարմրախտի բնածին ախտանիշների կանխարգելման նպատակով 2007-2010 թթ.-ի համար նախատեսված ազգային ծրագրի» շրջանակներում։

Արշավը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ԱՀԿ, ՅՈՒՆԻՍԵՖ, Վիշնևսկայա-Ռոստրոպովիչ հիմնադրամի և ԱՄՆ Պետվարչության համագործակցությամբ։ Ծրագրի իրականացման համար հատկացվել է ընդհանուր առմամբ 1,7 միլիոն դոլար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: