484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանին Հարավային Կովկասից «դուրս մղելու» փորձերը «ոչ մի լավ բանի չեն բերի», կարծում է ՀՀ նախագահը
13:17
07 Նոյեմբերի 2007

Վերջին տարիներին Հարավային Կովկասում հայտնվել են նոր խաղացողներ, սակայն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձերը «ոչ մի լավ բանի չեն բերի»։

Նման կարծիք է հայտնել այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ելույթ ունենալով Հելսինկիի «Ալեքսանդրյան ինստիտուտում» իր երկրի և կովկասյան տարածաշրջանի կյանքի մասին զեկույցով, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։

«Տարածաշրջանում Ռուսաստանի դերի մասին գնահատականները կարող են տարբեր լինել» - նշել է Ռ. Քոչարյանը։ «Սակայն օգտակար կլիներ չլարել իրավիճակը և դուրս չմղել այդ տարածաշրջանում մեծ փորձ ու ազդեցություն ունեցող երկրին»։

«Մեզ համար Ռուսաստանը կայունացնող որոշակի գործոն է», - ընդգծել է ՀՀ նախագահը։ Միաժամանակ, նախագահի խոսքերով, «ակնհայտ է, որ Ռուսաստանը չի փոխարինի Խորհրդային Միությունը և գերակայող դեր չի խաղա»։

Բնութագրելով ռուս-հայկական հարաբերությունները՝ Ռոբերտ Քոչարյանը անվանել է դրանք «առաջատար» և նշել, որ դրանք ընդգրկում են «և ակտիվ քաղաքական երկխոսությունը և տնտեսությունը և ռազմատեխնիկական համագործակցությունը»։

Նրա խոսքերով, Ռուսաստանը դառնում է Հայաստանում ամենախոշոր ներդրողը։ «Երկկողմ հարաբերություններում ամեն ինչ առաջ է ընթանում բավականին դրական», - եզրափակել է նախագահը։

Այս ամենի ինքնատիպ հաստատում է դարձել Հելսինկիում տեղի ունեցած ելույթը. Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական խոսքը կարդացել է անգլերեն լեզվով, և հանդիպման մասնակիցների՝ Ֆինլանդիայի գիտական հասարակության ներկայացուցիչների, Ֆինլանդիայում հայկական սփյուռքի, լրագրողների հարցերին պատասխանել է ռուսերեն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: