482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի վարչապետը շնորհավորել է հայ շախմատիստներին Եվրոպայի առաջնությունում ունեցած հաջողությունների առթիվ
10:35
07 Նոյեմբերի 2007

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի տղամադրկանց և կանանց հավաքականներին Հերակլիոն (Կրտի կղզի) քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի թիմային առաջնությունում հաջող ելույթների կապակցությամբ։

Երեքշաբթի Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մեդալակիր, իսկ կանանց հավաքականը զբաղեցրեց երրորդ տեղը։

«Այստեղ` Հայրենիքում, մենք արդեն գիտենք Եվրոպայի շախմատի թիմային առաջնության վերջնարդյունքի մասին: Գիտենք փայլուն ավարտի ու դժվարին հաղթանակների մասին: Գիտենք մեր սպասումների արդարացման և անմնացորդ պայքարելու անխուսափելի ելքի մասին», - ասվում է վարչապետ ուղերձում, որը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տրամադրել Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Ս. Սարգսյանի խոսքերով, առաջնության ընթացքը դժվարին էր։

«Նույնիսկ հոռետեսական կանխագուշակությունների վկա եղանք: Սակայն մինչև վերջ նվիրվելու և անպայմանորեն հաղթելու անսահման ձեր ձգտումը կրկին անգամ վկայեց, որ անպարտելի է հաղթական ոգին, անընկճելի է ամուր հավատը», - ընդգծել է Ս. Սարգսյանը։

«Շնորհավորում եմ ձեզ Եվրոպայի շախմատի թիմային առաջնության ընթացքում ցույց տված աննկուն կամքի ու հրաշալի արդյունքների համար: Հպարտ եմ ձեզնով ու հավատում եմ ձեր բոլոր ապագա հաղթանակներին», - նշել է վարչապետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: