484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԶԾ ն և ՀՀ սոցապ նախարարությունը համագործակցելու են գենդերային հավասարության ոլորտում
18:49
06 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը և ՀՀ սոցապ նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գյուլնարա Հովհաննիսյանը երեքշաբթի Երևանում ստորագրեցին գենդերային հավասարության ապահովման ոլորտում և երկրում կնոջ դերի բարձրացման գծով համագործակցության համաձայնագիր, «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին սոցապ նախարարության մամուլի ծառայությունից։

Ելույթ ունենալով ստորագրման արարողության ժամանակ՝ Հովհաննիսյանն ընդգծեց հայ հասարակության համար համաձայնագրով նախատեսված դրույթների կատարման կարևորությունը։ Նրա խոսքով, համաձայնագիրը ստորագրվել է մի ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2004թ.՝ Շվեդիայի կառավարության միջազգային զարգացման գրասենյակի հետ համատեղ։

Ըստ փաստաթղթի, ինստիտուտը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցելով, հետազոտություններ և սեմինարներ է անցակցնելու քաղաքացիական ծառայողների համար՝ գենդերային հիմնախնդիրների և քաղաքականության մեջ կանանց մասնակցության իրավական հիմքերի թեմայով։

Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը պատասխանատու է գենդերային քաղաքականության և մարդու իրավունքների հարցերի մշակման համար։ Ինստիտուտը մասնակցում է կանանց վիճակի և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագրի համակարգման և իրականացման գործընթացներին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։