486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է Հաագայի Քիմիական զենքի արգելման կազմակերպության 12-րդ խորհրդաժողովին
18:38
06 Նոյեմբերի 2007

Հայաստանի պատվիրակությունը՝ ՔԶԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ս. Մկրտչյանի ղեկավարությամբ մասնակցում է Հաագայի Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) 12-րդ խորհրդաժողովին:

Ինչպես «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից՝ խորհրդաժողովում գլխավոր տնօրեն Ռ. Պֆիրտերը ներկայացրել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, անդրադարձել առանձին տարածաշրջանների զարգացումներին, ինչպես նաև  գոյություն ունեցող խնդիրներին:

«Խորհրդաժողովում նշվել է, որ շարունակում են որպես առաջնահերթ խնդիրներ մնալ Կոնվենցիայի համընդհանրությանը հասնելը, Կոնվենցիայով չարգելվող գործունեության հավաստագրումը տեսչությունների իրականացման միջոցով, ինչպես նաև ազգային օրենսդրությունում Կոնվենցիայի դրույթների լիարժեք արտացոլումը»,-ասված է հաղորդագրությունում:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ 2008թ. ապրիլին կայանալիք Քիմիական զենքի արգելման 2-րդ վերազննման խորհրդաժողովը ներկայանում է որպես պատեհ առիթ` ամփոփելու կատարվածը և  նախանշելու այն քայլերը, որոնք կապահովեն քիմիական զենքի լրիվ ոչնչացումը Կոնվենցիայով սահմանված ժամկետին` 2012թ. ապրիլին:

Նստաշրջանն ընթանալու է մինչև նոյեմբերի 9-ը:

 

ՔԶԱԿ-ն այժմ ունի 182 անդամ եւ միայն 13 երկրներ, որոնց թվում են Իսրայելը, Հյուսիսային Կորան, Եգիպտոսը, Լիբանանը, դեռ չեն վավերացրել կամ միացել Կոնվենցիային: 11-րդ խորհրդաժողովից հետո ընկած ժամանակահատվածում շարունակվել է Կոնվենցիայի հաջող իրականացումը եւ Ալբանիան` որպես առաջին երկիր, հայտարարել է իր տարածքում պահպանվող քիմիական զենքի պաշարների լրիվ ոչնչացման մասին: ԱՄՆ-ն նախատեսված ժամկետից վեց ամիս առաջ ավարտել է իր պաշարների 45%-ի ոչնչացումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։