486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2007թ. առաջին ինը ամիսների ընթացքում հայտնաբերվել է թրաֆիքինգի 27 դեպք
17:20
06 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբեր./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2007թ. առաջին ինը ամիսների ընթացքում հայտնաբերվել է թրաֆիքինգի 27 դեպք։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության ԿՀՊԳՎ-ն թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նազարեթ Մնացականյանը։

«2007 հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՔՕ չորս հոդվածներով, որոնք պատասխանատվություն են նախատեսում թրաֆիկինգի համար, հայտնաբերվել է նման 27 դեպք»,- ասաց նա։

Բաժնի պետի խոսքով, ՀՀ ՔՕ 132 հոդվածով (մարդկանց վաճառք) 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հարուցվել է 3 քրեական գործ՝ 2006թ. նույն ժամանակամիջոցի 8-ի դիմաց, 132.1 հոդվածով (ներգրավում՝ պոռնկության կամ սեռական շահագործման մեջ, ստրկական աշխատանք կամ ծառայություններ կատարելու հարկադրում) հարուցվել է 4 քրեական գործ՝ 2006թ. 1-ի դիմաց։

Մնացականյանը տեղեկացրեց, որ 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՔՕ 261 հոդվածով (ներգրավում պոռնկության մեջ) հարուցվել է 2 քրեական գործ՝ 2006թ. նույն ժամանակամիջոցի 3-ի դիմաց, իսկ ՔՕ 262 հոդվածով (պոռնկությամբ զբաղվելու կամ կավատության համար վայրերի ապահովում, կազմակերպում) հարուցվել է 18 քրեական գործ՝ 2006թ. 21-ի դիմաց։

«Վերջին երկու հոդվածներով հարուցված 20 քրեական գործերից 10-ը՝ վերաբերվում են արտագնա կավատությանը»,- ավելացրեց Մնացականյանը։

Միաժամանակ, նա նշեց, որ իր գործունեությամբ բաժինն ակտիվորեն համագործակցում է Գլխավոր դատախազության, ԱԱԾ սահմանապահ զորքերի, ՀՀ ԱԳՆ-ան, հանրապետության հասարակական կազմակերպությունների հետ։

ԿՀՊԳՎ-ն կողմից հայտնաբերված թրաֆիքինգի զոհերը, ըստ գնդապետի, ուղարկվում են հասարակական կազմակերպություններ՝ հետագա հոգեբանական վերականգնման համար։

«Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաև այս հանցագործություններով հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ինտերպոլի ազգային բյուրոն ԱԳՆ-ն և ԱԱԾ-ն հետ համատեղ հայտնաբերել է տվյալ հանցագործություններով հետախուզման մեջ գտնվող 7 անձանց, իսկ ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում թրաֆիքինգի 4 զոհեր վերադարձվել են հանրապետություն»,- հայտնեց գնդապետը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: