483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կանցկացվի «Քաղաքի նախագիծն ու կառուցվածքը» ազգային մրցույթ-ցուցահանդեսը
16:55
06 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Քաղաքի նախագիծն ու կառուցվածքը» ազգային երկրորդ մրցույթ-ցուցահանդեսը կբացվի Երևանում 2007-ի նոյեմբերի երրորդ տասնօրյակում։

Ինչպես երեքշաբթի լրագրողներին հայտնեց Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, մրցույթին մասնակցելու հայտերի հավաքագրումն ավարտվել էր հոկտեմբերի 31-ին։ Ընդհանուր առմամբ աշխատանքներ են ներկայացրել 30 հեղինակային խմբեր (60 ճարտարապետներ)։

«Մինչև նոյեմբերի 20-ը մենք նախատեսում ենք մրցույթի համար ընտրել աշխատանքներ, ինչից հետո բացել ցուցահանդեսը։ Նմուշները ցուցադրվելու են  Ճարտարապետության ազգային թանգարանում և հասարակայնության համար բաց են լինելու մինչև հաջորդ տարվա գարուն»,-հավելեց նա։

«Մրցույթի առաջնային նպատակն է բնակչությանը ծանոթացնել վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում կառուցված շինությունների ճարտարապետական կառույցներին, ինչպես նաև գնահատել կատարված աշխատանքը»,-նշեց Գրիգորյանը։

Հայաստանի քաղաքաշինության նախարարության ճարտարապետական բաժնի ղեկավար Ռազմիկ Օհանյանի խոսքերով, մրցույթը կիրականացվի հինգ անվանակարգերով։

«Նախագծերը ներկայացված են հետևյալ անվանակարգերում. «Լավագույն քաղաքային շինություն», «Առանձնաշենք», «Հուշարձանի լավագույն վերականգնում», «Լավագույն կահավորանք», «Լավագույն գիտա-կիրառական աշխատանք»,-ասաց Օհանյանը։»

Նա հայտնեց, որ հաղթողները որոշվելու են այս տարվա դեկտեմբերի 25-ին։

«Ծրագրվում է հատուկ ժյուրի ստեղծել, որը վերջնական որոշում ընդունելու ժամանակ նկատի կունենա ցուցահանդեսի այցելուների քվեարկության արդյունքները»,-հավելեց Օհանյանը։

Իր հերթին Հայաստանի ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը հույս հայտնեց, որ ցուցահանդեսն ավանդական կդառնա և լավ հնարավորություն կընձեռի միջազգային ցուցահանդեսներում ներկայացնելու հայկական աշխատանքները։

«Դրա շնորհիվ մենք կկարողանանք որոշել ժամանակակից հայկական ճարտարապետության լավագույն աշխատանքները, և ցուցադրել դրանք ԱՊՀ երկրների  և միջազգային ցուցադրություններում»,-հայտարարեց Մինասյանը։

Առաջին անգամ «Քաղաքի նախագիծն ու կառուցվածքը» մրցույթ-ցուցահանդեսը Հայաստանում անցկացվեց 2005-ի առաջին կեսին։ Ընդհանուր առմամբ ներկայացվել էին 11 հեղինակային խմբերի աշխատանքներ։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։