484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը արդյունավետ է համարում ՀԱՊԿ-ն շրջանակներում իրականացվող թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարը
16:32
06 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբեր./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը արդյունավետ է համարում ՀԱՊԿ-ն շրջանակներում իրականացվող թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարը։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության ԿՀՊԳՎ-ն թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նազարեթ Մնացականյանը։

«ՀԱՊԿ երկրների կողմից օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը ձեռնարկված «Կանալ-2007» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մասնակից-երկրների տարածքում հայտնաբերվել է թմրամիջոցների մաքսանենգության 24 դեպք»,- ասաց նա։

Մնացականյանի խոսքով, հայտնաբերվել և առգրավվել է 700 գր մաքսանենգային մարիխուանա, 47 արկղ կանեփ՝ 200 կգ ծավալով, 24 միավոր զենք, 4 որսորդական հրացան, 3,3 հազ. փափմուշտ, 32 նռնակ։ Բացի այդ, ինչպես տեղեկացրեց գնդապետը, հայտնաբերվել է հետախուզության մեջ գտնվող 41 անձ։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում խափանվել է 3 մլն. դրամ (մոտ 10 հազ. դոլար) արժողությամբ նյութական արժեքների մաքսանենգային մուտքը Հայաստան և բացահայտվել է 78 հանցագործություն»,- ավելացրեց նա։

1992թ. ստեղծված ՀԱՊԿ-ն մասնակիցներն են յոթ պետություններ՝ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։