481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է թմրանյութերի անօրինական շրջանառության 702 դեպք
15:39
06 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է թմրանյութերի անօրինական շրջանառության 702 դեպք։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության ԿՀՊԳՎ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի պետ Նազարեթ Մնացականյանը։

«2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանության աշխատակիցների թմրանյութերի և հոգեմետ դեղերի անօրինական շրջանառության դեմ պայքարի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է դրանց անօրինական շրջանառության 702 դեպք»,- տեղեկացրեց նա։

Մնացականյանի խոսքով, հայտնաբերված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության են ենթարկվել 330 մարդ, որոնցից 91-ը՝ նախկինում դատապարտված։ Բաժնի պետը հայտնեց, որ քրեական պատասխանատվության ենթարկվածներից 15-ը կանայք են։

«Չնայած, որ ողջ աշխարհում գրանցվել է թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ անչափահասների ներգրավման աճ, այնուամենայնիվ, Հայաստանում նրանց թիվը չի ավելացել։ Ինչպես 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, այնպես էլ 2007թ. առաջին ինը ամիսների ընթացքում թմրանյութերի անօրինական շրջանառության գործընթացի մեջ ներգրավվել են երկու անչափահասներ»,- ասաց նա։

Մնացականյանը նշեց, որ ՀՀ ՔՕ 266 հոդվածի նշաններով (թմրանյութերի և հոգեմետ դեղերի անօրինական շրջանառություն՝ վաճառքի նպատակով) հայտնաբերվել է այդպիսի 149 դեպք, ինչը 36 դեպքով գերազանցում է 2006թ. ցուցանիշը։ Ինչպես նշեց գնդապետը, այս հոդվածով քրեական պատասխանատվության են ենթարկվել 93 մարդ՝ 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 88-ի դիմաց։

«ՀՀ ՔՕ 268 հոդվածի նշաններով (թմրանյութերի և հոգեմետ դեղերի անօրինական շրջանառություն՝ առանց վաճառքի նպատակի) հայտնաբերվել է 268 դեպք՝ 2006թ. նույն ժամանակաշրջանի 296-ի դիմաց։ Այս հոդվածով քրեական պատասխանատվության են ենթարկվել 202 մարդ՝ 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 298-ի դիմաց։

Բաժնի պետի տվյալներով, 2007թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ՔՕ 271 հոդվածով (թմրամիջոցների օգտագործում) քրեական պատասխանատվություն են կրել 261 մարդ՝ 2006թ. նույն ժամանակաշրջանի 286-ի դիմաց։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: