486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անցկացվում է ՀՅԴ և Ռամկավար-Ազատական կուսակցությունների միջկուսակցական խորհրդաժողովը
13:58
06 Նոյեմբերի 2007

Հայաստանում անցկացվում է ՀՅԴ և Ռամկավար-Ազատական կուսակցությունների միջկուսակցական խորհրդաժողովը։

Ինչպես երեքշաբթի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, խորհրդաժողովի նպատակը հայության առջև ծառացած խնդիրների լուծման շուրջ ազգային միաբանության և համերաշխության ստեղծումն է, ինչպես նաև միջկուսակցական համագործակցության զարգացումը։

Նրա խոսքերով, անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն հաստատել ազգային ավանդական կուսակցությունների միջև։ «Չպետք է մնալ անցյալում, պետք է առաջ շարժվել, իսկ ավանդական կուսակցություններն ավելի ազատ են արտաքին ազդեցությունից», - ասաց նա։

Միաժամանակ Մարգարյանը նշեց, որ այսօր փորձ է արվում դուրս մղել ավանդական կուսակցությունները՝ առաջ մղելով այնպիսի կուսակցություններ, որոնք միավորվում են մեկ անձի շուրջ։ Նա ավելացրեց, որ ՀՅԴ-ին և Ռամկավար-Ազատական կուսակցությանը միավորում են ընդհանուր խնդիրները՝ երկրի անվտանգության ապահովումը և Հայաստանին արտասահմանում ներկայացնելը։

Այս համատեքստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը անհրաժեշտ համարեց միավորել ջանքերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Թուրքիային հակազդելու շուրջ։ Նրա խոսքերով, ազգային ավանդական կուսակցությունները բռնել են մեկ ուղի, սակայն ուղու կեսից, որոշ պատճառներով, ետ դարձավ Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ չմասնակցելով այս խորհրդաժողովին։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ավելացրեց, որ հայկական ավանդական կուսակցությունների համագործակցությունը կշարունակվի։

Մարգարյանը տեղեկացրեց, որ առաջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարի՝ Ռամկավար-Ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Մայք Խառափյանի նախաձեռնությամբ, սակայն խորհրդաժողովի անցկացման և համագործակցության գաղափարն ընդհանուր որոշում է։

2007 թ. փետրվարին Փարիզում Ռամկավար-Ազատական, Հնչակյան սոցիալ-դեմոկրատական և ՀՅԴ կուսակցությունները քննարկել են համազգային նշանակության խնդիրներ։

Փարիզում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն՝ հետևողականորեն, բարձր մակարդակով և ընդլայնված կազմով քննարկել համազգային նշանակություն ունեցող բոլոր հարցերը՝ համատեղ ջանքերով դրանց ընդունելի լուծմանը հասնելու համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։