486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանի խոսնակը ցավակցություն է հայտնել անվանի կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի ընտանիքին
11:50
06 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, անվանի կինոօպերատոր, պրոֆեսոր Ալբերտ Յավուրյանի ընտանիքին և մտերիմներին։ Ալբերտ Յավուրյանը վախճանվել է շաբաթ օրը։

«Ցավով իմացա հայ կինոյի ներկայացուցիչներից մեկի` Ալբերտ Յավուրյանի մահվան մասին: Տասնամյակներով նրա ինքնատիպ մտածողության շնորհիվ մենք երջանկություն ենք ունեցել հաղորդակցվելու իսկական արվեստի հետ, որ վերացրել է կինոէկրան-հանդիսատես անջրպետը` հասկանալի ու մտերիմ դարձնելով կինոխցիկի ոսպնյակում հայտնված հերոսներին», - ասվում է երեքշաբթի ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ։

Թորոսյանը նշել է, որ Յավուրյանի օպերատորական մասնակցությամբ ‎ֆիլմերը միշտ կմնան հայ կինոյի ոսկե ֆոնդում` սերունդներին պատմելով 20-րդ դարի հայ մարդու կյանքի պատմությունը:

Օպերատոր, նկարիչ Ալբերտ Յավուրյանը  ծնվել է 1935թ. օգոստոսի 26-ին։ Ավարտել է Մոսկվայի ԿՀՊԻ (ВГИК) օպերատորական ֆակուլտետը 1964 թ.-ին։ Եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրիչ-օպերատորը։ 1977թ.-ին արժանացել էր ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։

ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1967թ. — «Բարև, ես եմ» և 1983թ. — «Երջանկության մեխանիկա» ֆիլմերի համար)։

1989թ. «Լավագույն օպերատոր» անվանակարգում  արժանացել է «Նիկա» մրցանակի։

Ալբերտ Յավուրյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա երեքշաբթի՝ նոյեմբերի 6-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: