486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ շախմատիստները մրցանակային տեղերի են հավակնում Եվրոպայի խմբային առաջնությունում
11:31
06 Նոյեմբերի 2007

Հունաստանի Կրետե կղզում հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 6-ն անցկացվող Եվրոպայի խմբային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մրցանակային տեղեր գրավելու իրական հնարավորություններ ունեն։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից, Եվրոպայի խմբային առաջնության վերջին՝ իններորդ փուլի նախօրեին հայկական երկու թիմերը կիսում են երկրորդ-երրորդ տեղերը։

Նախօրեին տեղի ունեցած տղամարդկանց առաջնության ութերորդ փուլում Հայաստան-Ադրբեջան հանդիպումը ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել Վուգար Հաշիմովի նկատմամբ, Լևոն Արոնյանն ու Կարեն Ասրյանը ոչ-ոքի են խաղացել, համապատասխանաբար, Շահրիար Մամեդյարովի և Ռաուֆ Մամեդովի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը զիջել է Թեյմուր Ռաջաբովին։

Կանանց առաջնությունում հայ շախմատիստուհիները 2,5։1,5 հաշվով հաղթանակ են տարել առաջատար Լեհաստանի թիմի նկատմամբ։ Հայաստանի հավաքականին հաղթական միավոր է բերել Լիլիթ Մկրտչյանը՝ հաղթելով Իվետ Ռաջիչին, իսկ Էլինա Դանիելյան-Մոնիկա Սոկո, Նելլի Աղինյան-Իոլանտա Զավադսկա և Սիրանույշ Անդրեասյան-Իոննա Դվորակովսկա հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի։

Առաջնության ավարտից մեկ փուլ առաջ տղամարդկանց առաջնությունում Ռուսաստանը 15 միավորով վաղաժամ իր համար ապահովել է ոսկե մեդալները՝ երեք միավորով առաջ անցնելով իրեն մոտ կանգնած մրցակիցներից՝ Հայաստանից և Իսրայելից։ Բուլղարիան, Ֆրանսիան և Ադրբեջանը ունեն 11-ական միավոր։

Կանանց առաջնությունում խմբային  հաշվով 14 միավորով առաջնության աղյուսակն է գլխավորում Ռուսաստանը, 2-ական միավոր տարբերությամբ նրան են հետևում Հայաստանի և Լեհաստանի հավաքականները։ Վրաստանի և Ուկրաինայի թիմերն ունեն 11-ական միավոր։

Իններորդ փուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականի մրցակիցը կլինի Իսրայելը, իսկ կանանց թիմը ուժերը կչափի Վրաստանի շախմատիստուհիների հետ։

Շախմատի Եվրոպայի խմբային առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 6-ը Հերակլիոն քաղաքում շվեյցարական համակարգով՝ 9 փուլով։ Ժամանակի հսկումը 90 վայրկյան է 40 քայլի համար և 30 վայրկյան՝ մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան ավելացմամբ՝ սկսած առաջին քայլից։

Մայրացամաքի լավագույն թիմի կոչումը խաղարկում է տղամարդկանց 40 և կանանց 30 ազգային հավաքական, յուրաքանչյուր թիմ բաղկացած է չորս հիմնական և մեկ պահեստային մասնակցից։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։