484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ է ընտրվել Իշխան Զաքարյանը
11:11
06 Նոյեմբերի 2007

Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ է ընտրվել խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Զաքարյանը։

Զաքարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել Հայաստանի Ազգային ժողովի 104 պատգամվոր, դեմ՝ հինգ պատգամավոր։

Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության խորհրդարանական թղթակիցը, քվեարկության արդյունքները հրապարակել է Հայաստանի Հանրապետական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը։

Ինչպես հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, իր պաշտոնավարման ընթացքում մտադիր է հետևել ՎՊ մասին օրենքում ամրագրված սկզբունքներին, հատկապես՝ անկախությանը, անաչառությանը և գործունեության թափանցիկությանը։

Նրա խոսքերով, «կադրային ջարդ չի լինի», խորհրդարանի նախկին ՎՊ բոլոր աշխատակիցները մեխանիկորեն կդառնան քաղծառայողներ, իսկ նրանցից ամենապրոֆեսիոնալները կշարունակեն իրենց գործունեությունը ՎՊ կառույցում։

ՎՊ նախագահի պաշտոնում Զաքարյանի թեկնածությանը կողմ են արտահայտվել  խորհրդարանի գրեթե բոլոր խմբակցությունները, բացի ընդդիմադիր «Ժառանգություն» խնբակցությունից, որը հայտարարել է, որ ոչ թե Զաքարյանի անձին է դեմ, այլ ՎՊ նախագահի ընտրության գործընթացին։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության (իշխանամետ կուսակցություն, որի անդամ էր նախկինում Զաքարյանը - «Նովոստի-Արմենիա») նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր նոր պաշտոնում Զաքարյանն արժանի կերպով կկատարի իր պարտականությունները, ինչի ապացույցն է նրա բազմամյա և բեղմնավոր աշխատանքը։

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանն ասել է, որ Վերահսկիչ պալատի նախագահի վրա մեծ պատասխանատվություն է դրված։

«Խորհրդարանական մեծամասնությունը երբեք չի խուսափում պատասխանատվությունից, այդ թվում նաև՝ ընդունելով այս պաշտոնը», - ընդգծել է Թորոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ՎՊ նախկին երկու նախագահներ Աշոտ Թավադյանին և Գագիկ Ոսկանյանին։

ՎՊ նոր նախագահը, որը ավտոմատ կերպով զրկվեց փոխխոսնակի պաշտոնից, հայտարարել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամի իր լիազորությունների դադարեցման մասին՝ ասելով, որ իրեն վստահված կառույցը ապաքաղաքականացված կլինի։

Միաժամանակ նա հավաստել է, որ ՎՊ-ն բոլոր առումներով համագործակցելու է Հայաստանի խորհրդարանի հետ։

Իշխան Զաքարյանը ծնվել է 1961 թ. հոկտեմբերի 21-ին՝ Արարատի մարզի Զովաշեն գյուղում: 1979 թ. ոսկե մեդալով ավարտել է Բյուրավանի միջնակարգ դպրոցը:

1984 թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը և աշխատանքի է անցել «Գիտելիք» ընկերության Երևանի քաղաքային վարչությունում` որպես դասախոսությունների կազմակերպիչ:

1989-1990 թթ. աշխատել է կոմերիտմիության Սպանդարյանի շրջկոմի քարտուղար: 1990-1993 թթ. եղել է Հայաստանի երիտասարդական միության փոխնախագահ: 1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ‎ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի՝ երիտասարդության հարցերով տեղակալ:

995 թ. հուլիսին ընտրվել է ԱԺ պատգամավոր: 1997 թ. նշանակվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի փոխնախարար: 2000-2004 թթ. եղել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ: 2003-2007 թթ. աշխատել է որպես ՀՀ կառավարությանն առընթեր ‎ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ:

2007 թ. մայիսի 12-ի ընտրությունների արդյունքներով նշանակվել է Ազգային ժողովի փոխխոսնակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։