482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում նշեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության ութերորդ տարեդարձի օրը
10:54
06 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում նշեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության ութերորդ տարեդարձի օրը։

Նշանակալի տարեթվի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի, մատուցվեց Սբ. Պատարագ. պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան, Գերաշնորհ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը: Նախօրեին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Շնորհավորելով Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին՝ Ներսես արքեպիսկոպոսը բարձր գնահատական տվեց Նորին Սրբության գահակալության ութ տարիների ընթացքում արձանագրած բազմաթիվ ձեռքբերումներին։

«Ամեն տեղ նոր շինություններ բացվեցին, Մայր Աթոռն սկսեց բարգավաճել ու գեղեցկանալ, հիմնվեցին ու բացվեցին նորանոր եկեղեցիներ, հայորդյաց տներ ու կիրակնօրյա վարժարաններ` ի խնդիր մատաղ սերնդի դաստիարակության»,-ընդգծեց արքեպիսկոպոսը:

Նա նաև մատնանշեց Եկեղեցու և պետության հարաբերությունների բարելավումը,  ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու և մյուս եկեղեցիների, ինչպես նաև այլ կրոնների պետերի հետ հարաբերություններում նորանոր հաջողությունները։

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայ Առաքելական եկեղեցու կառավարման գերագույն մարմինը՝ Ազգային եկեղեցական խորհուրդն ընտրեց Գարեգին արքեպիկոպոսին ՀԱԵ 132-րդ առաջնորդ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: