487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ Եվրոպայի այս հատվածում խաղաղության, կայունության և համագործակցության հիմնական արգելքը. ԵԽ Գլխավոր քարտուղար
20:05
05 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ խաղաղության, կայունության և համագործակցության հիմնական արգելքը Եվրոպայի այս հատվածում։ Այս մասին երկուշաբթի Երևանում հայտնեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսը՝ Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհուրդ մտնելու ժամանակ երկու կողմերն էլ իրենց վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություն են վերցրել։

«Ցավոք, փաստը մնում է փաստ, որ այսօր Լեռնային Ղարաբաղի  հակամարտությունը շարունակում է մնալ Եվրոպայի այս հատվածում խաղաղության, կայունության և համագործակցության հիմնական արգելքը»,-ասաց Դևիսը։

Նա նշեց, որ ռազմական գործողությունների ավարտից և խաղաղության մասին  պայմանագրի կնքումից հետո արդեն անցել է ավելի քան 10 տարի, բայց կողմերը մինչ օրս չեն կարողացել պայմանավորվածության հասնել այն միջոցառումների շուրջ, որոնք թույլ կտային ապահովել տևական խաղաղություն տարածաշրջանում և հազարավոր փախստականների վերադարձը։

«Ես տարածաշրջան չեմ եկել մեղավորներ փնտրելու համար, ես ուզում եմ Երևանում խրախուսել Հայաստանի, իսկ Բաքվում՝ Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք ավելին անեն ոչ միայն ԵԽ-ի առջև ստանձնած իրենց պարտավորություններից ելնելով, այլ այն պատճառով, որ այս հակամարտության կարգավորումը բխում է երկու երկրների քաղաքացիների շահերից»,-ասաց Դևիսը։

Պատասխանելով աճող ադրբեջանական ագրեսիայի և մարտաշունչ հայտարարությունների մասին հարցին՝ Գլխավոր քարտուղարը Հայաստանին առաջարկեց կենտրոնանալ ոչ թե հակառակ կողմի հայտարարությունների, այլ սեփական խնդիրների վրա։

«Եթե փոխադարձ ըմբռնում, հարգանք և հաշտություն չլինի, ապա չի լինի ղարաբաղյան հակամարտության լուծում։ Լուծումը, որ տեսնում եմ, պարտադիր չէ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություների արդյունքում. իրական լուծումը պետք է զգալիորեն ավելի լայն լինի և ներառի ժողովուրդների՝ միասին ապրելու և գոյակցելու համաձայնությունը»,-ասաց Դևիսը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ. մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

 

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։