486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ քանդակագործ Արտո Չակմակչյանն արժանացել է Թեքեյան կենտրոնի «Բաբկեն և Անահիտ Մկրյան» մրցանակի
19:21
05 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Քանդակագործ, Կանադայի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ Արտո Չակմակչյանն արժանացել է Թեքեյան մշակութային միության  ամենամյա «Բաբկեն և Անահիտ Մկրյան» մրցանակի՝ «Քայլող մարդը» (2006թ.) քանդակի համար։

Չակմակչյանին պարգևը հանձնեց գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը։

««Քայլող մարդը» ճշգրտորեն արտացոլում է հայ ժողովրդի էությունը, քանի որ ցույց է տալիս շարժման մեջ գտնվող մարդուն»,- նշեց Հակոբյանը՝ երկուշաբթի պարգևատրման արարողության ժամանակ։

Իր հերթին մրցանակակիրը երախտագիտություն հայտնեց «Թեքեյան կենտրոնի» ղեկավարությանը՝ մեծ պատվի համար։ Նա ընդգծեց, որ մշակույթը միշտ էլ եղել է հայ ժողովրդի շարժիչը, որը պահպանվել է՝ հատկապես մշակութային արժեքների շնորհիվ։

«Վերջին ժամանակներս Հայաստանում հաճախ եմ հանդիպել մարդկանց, որոնք մտահոգված էին երկրի ապագայով, և հենց այդ փաստն էլ ինձ մոտ առաջացրեց «Քայլող մարդու» մտահղացումը»,- ասաց քանդակագործը։

Նրա խոսքերով, «Քայլող մարդը» սոսկ քայլող մարդ չէ, այլ «մարդ, որը մտածում է շարժման մեջ»։

«Քայլող մարդը» քանդակը կանգնեցվելու է Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում։

Արտո Չակմակչյանը ծնվել է 1933թ. Եգիպտոսում։ 1948թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան։

1953թ. ավարտել է Փ. Թեռլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանի քանդակագործության և գեղանկարչության բաժինը, 1959թ. ավարտել է Արվեստների ինստիտուտը։

1975թ.-ից ապրում է Մոնռեալում (Կանադա), 1961թ. ընտրվել է Կանադայի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։

Արտո Չակմակչյանը արվեստի և գիտության գործիչների մեծաթիվ դիմանկարների, կիսանդրիների և քանդակների հեղինակ է։ Նրա գործերը զարդարում են Կանադայի և ԱՄՆ-ի քաղաքների հրապարակները, թանգարանները և համալսարանները։

Նա մասնակցել է անհատական և խմբակային ցուցահանդեսների՝ Սոֆիայում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Օքսֆորդում, Մոնռեալում, Սան-Ֆրանցիսկոյում, Փարիզում և այլ քաղաքներում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: