485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը շատ բան պետք է անի՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար. Թ. Դևիս
18:20
05 Նոյեմբերի 2007

Հայաստանը շատ բան պետք է անի՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այս մասին երկուշաբթի Երևանում հայտարարեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը՝ Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքերով, Հայաստանը 2004թ. հունվարի 20-ից GRECO-ի (Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով պետությունների խումբ) անդամ է և արդեն ամրագրել է այդ համակարգի հիմնական փաստաթղթերը։

Այդուհանդերձ, ինչպես նշեց Գլխավոր քարտուղարը, 2006թ. մարտին տպագրված GRECO-ի զեկույցի համաձայն, Հայաստանում այս ոլորտում լուրջ խնդիրներ են արձանագրվել։ Այդ կապակցությամբ երկրի իշխանություններին ներկայացվել է 24 առաջարկ՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար։

«Հայաստանը շատ բան պետք է անի այս շատ կարևոր ոլորտում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ժողովրդավարության զարգացման նախապայմաններից մեկն է»,-ասաց Դևիսը։

«Transparency International» Տարածաշրջանային զարգացման հետազոտությունների կենտրոնի տվյալներով, 2007թ.-ին Հայաստանում կոռուպցիայի բարձր մակարդակը գրեթե անփոփոխ է մնում։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, երկրի կառավարությունը պահպանում է հավատարիմ մնալ  ժողովրդավարական սկզբունքներին։

Մասնավորապես, նրա խոսքերով, կոռուպցիայի դեմ պայքարը ներկայիս կառավարության համար առաջնահերթ խնդիր է։ Կառավարությունն արդեն վճռական քայլեր է ձեռնարկել՝ մաքսային և հարկային ոլորտներում իրավիճակը բարելավելու ուղղությամբ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։