481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չափազանց կարևոր է համարում համագործակցությունը Եվրախորհրդի շրջանակներում
17:16
05 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը չափազանց կարևոր է համարում համագործակցությունը Եվրախորհրդի շրջանակներում, երկուշաբթի Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Վարչապետը ողջունել է ԵԽ  Գլխավոր քարտուղարի այցը մեր երկիր` ընդգծելով, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է ԵԽ շրջանակներում համագործակցությունը»,- «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Սարգսյանը և Դևիսը քննարկեցին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը՝ այդ ճանապարհին արձանագրված առաջընթաց համարելով ս.թ. մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջիկա նախագահական ընտրությունների համար լավ հիմք են:

Նրանք համակարծիք էին, որ  անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի նախագահական ընտրությունները ոչ միայն որևէ ձևով չզիջեն անցած խորհրդարանական ընտրություններին, այլև մեկ քայլ առաջ լինեն նախորդից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները համոզվածություն են հայտնել, որ շահագրգիռ ու արդյունավետ փոխգործակցության շնորհիվ Եվրախորհրդին անդամակցության շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները ժամանակին և պատշաճ կկատարվեն:

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսը Հայաստան է ժամանել նախօրեին՝ երկօրյա այցով։ Երևանում նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի գերագույն քաղաքական ղեկավարության հետ, ելույթը Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև հանդիպումը Հայաստանում ԵԱՀԿ պատվիրակության անդամների հետ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։