484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Եվրախորհուրդը փորձում է աջակցել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը
17:08
05 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եվրախորհուրդը փորձում է աջակցել ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը, երկուշաբթի Երևանում հայտարարեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսը՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

«Դևիսն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը ԵԱՀԿ  շրջանակներում գտնվող այս խնդրի նկատմամբ պասիվ դիտորդի դեր չի ստանձնել և փորձում է հնարավորինս օժանդակել հակամարտող կողմերի միջև վստահության մթնոլորտի ստեղծմանը»,- «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իր հերթին ողջունելով ցանկացած այդպիսի քայլ՝ ՀՀ վարչապետը միաժամանակ նշեց, թե պետք է բացառել հակամարտության  կարգավորմամբ շահագրգիռ կազմակերպությունների կամ անհատների կողմից կարգավորման փուլում ցանկացած կանխակալ հայտարարություն և մոտեցում, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ հակամարտող կողմերի վրա ճնշման միջոց կարող է դառնալ:

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ ՀՀ վարչապետը և ԵԽ գլխավոր քարտուղարը նշել են տարածաշրջանում խաղաղության և  կայունության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերի կարևորությունը։

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թերի Դևիսը Հայաստան է ժամանել նախօրեին՝ երկօրյա այցով։ Երևանում նախատեսված են նրա հանդիպումները Հայաստանի գերագույն քաղաքական ղեկավարության հետ, ելույթը Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև հանդիպումը Հայաստանում ԵԱՀԿ պատվիրակության անդամների հետ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։