478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+32
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկեց Հայաստանում ռուսագիտության 70-ամյակին նվիրված գիտաժողովը
16:36
05 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում երկուշաբթի մեկնարկեց միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստանում ռուսագիտության 70 և Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի ֆակուլտետի 30-ամյակին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԵՊՀ ռուսաց լեզվի ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը, գիտաժողովը հոբելյանական տարվա եզրափակիչ փուլն է։

«Անցյալ տարվա դեկտեմբերից, այդ նշանակալի տարեթվերի տոնակատարությունների շրջանակներում, համալսարանում անցկացվել են մի շարք միջոցառումներ»,-ասաց նա։

Մասնավորապես, Բալայանը նշեց, որ հրատարակման է պատրաստվել ֆակուտետի ձեռնարկը՝ ռուսերեն խոսքի զարգացման վերաբերյալ, ձեռնարկներ՝ բնագիտական և  հումանիտար մասնագիտությունների ուսանողների համար, ինչպես նաև գիտական հոդվածաշարերի երկու ժողովածու։

«Ինչ վերաբերում է այս գիտաժողովին, ապա մասնակցում է 120 մարդ Հայաստանից, բացի այդ, զեկույցներ կկարդան Մոսկվայի պետական համալսարանի չորս ասպիրանտներ»,-ընգծեց նա։

Դեկանը նշեց նաև, որ գիտաժողովի շրջանակներում շոշափվելու է լեզվական, գրական և արդի ռուսագիտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Միջազգային գիտաժողովը կտևի մինչև նոյեմբերի 6-ը։ Ռուսաց լեզվին և գրականությանը նվիրված՝ Հայաստանի մասնագետների ելույթներից բացի, գիտաժողովում ընթերցվելու են Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Յարոսլավլից, Եկատերինբուրգից ժամանած ռուսագետների զեկույցները, որոնք նվիրված են գեղարվեստական գրականության լեզվին և ռուս գրականության պոետիկային, ռուս գրականության պատմությանը, ռուսագիտությանը և կոգնիտիվ գիտությունների խնդիրներին, ռուս լեզվաբանության տեսական հարցերին, թարգմանությանը և միջմշակութային հաղորդակցությանը, ռուսաց լեզվի ու գրականության դասավանդման մեթոդաբանությանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: