477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽ գլխավոր քարտուղարը հուսով է, որ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ դիտորդների լիազորությունները սահմանափակելու առաջարկը չի ազդի ՀՀ նախագահական ընտրությունների վրա
16:14
05 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսը հուսով է, որ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների լիազորությունները սահմանափակելու առաջարկը չի ազդի ՀՀ նախագահական ընտրությունների անցկացման վրա։

«Հուսով եմ, որ Ռուսաստանի առաջարկը, որին աջակցեց Հայաստանը՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների լիազորություններն ընտրությունների ժամանակ սահմանափակելու մասին, չի ազդի փետրվարին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների անցկացման վրա»,- երկուշաբթի ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նա։

Միաժամանակ Դևիսը հիշեցրեց, որ ԵԽ դիտորդներն ընտրությունների ժամանակ մասնակցում են դիտորադական առաքելություններին, այդ թվում՝ նախընտրական փուլի ժամանակ տարբեր ծրագրեր իրագործելով։ Գլխավոր քարտուղարի խոսքերով, այս ծրագրերն ուղղված են ընտրությունների թափանցիկության բարձրացմանը, ԶԼՄ-ների հետ աշխատանքին, ինչպես նաև տեղեկատվության մատչելիության մեծացմանը։ «Սա չափազանց կարևոր առաքելություն է, որը չի սահմանափակվում մեկ օրով»,- ասաց նա։

Գլխավոր քարտուղարը հատուկ կարևորեց ԶԼՄ-ների հետ աշխատանքը՝ հայտարարելով, որ հենց նրանք են մեծ ադեցություն ունենում ընտրողների քաղաքական կողմնորոշման վրա։ Միաժամանակ Դևիսն ընդգծեց, որ ԵԽ-ն անդամ-երկրներին որևէ կերպ չի պարտադրում իր ծրագրերը՝ դրանք իրականացնելով միայն նրանց ինքնակամ համաձայնությամբ։

«Իսկ Ռուսաստանի առաջարկները և դրանց ազդեցությունը ընտրական գործընթացների վրա, պետք է մեկնաբանի ԵԱՀԿ-ն»,- նշեց գլխավոր քարտուղարը։

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի առաջարկը՝ դիտորդական առաքելությունների անդամների թիվը մինչև 50 կրճատելու վերաբերյալ, որոշ թյուրըմբռնում է առաջացրել Երևանում։ Նախարարը պարզաբանեց, որ առաջարկը վերաբերում էր միայն երկարաժամկետ դիտորդական առաքելություններին, որոնք ֆինանսավորվում են ԵԱՀԿ բյուջեից։

«Հայաստանի վրա այս առաջարկի ընդունումը ազդեցություն չի ունենա, քանի որ ընտրություններին հանրապետությունում ԵԱՀԿ-ից մասնակցում են 30-ից ոչ ավելի դիտորդներ»,- ասաց նա։

ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Ռուսաստանի առաջարկը դեռևս չի ընդունվել և ենթակա է քննարկման։ Բացի այդ, Օսկանյանը վստահություն հայտնեց, որ առաջարկն ուղղված է ԵԱՀԿ-ի գործունեության բարելավմանը, որին Հայաստանը, որպես կառույցի բարեփոխումների առավել ակտիվ մասնակից, աջակցում է։

Ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ դիտորդների լիազորությունները սահմանափակելու առաջարկը Մոսկվայի կողմից ներկայացվել էր հոկտեմբերի 26-ին Լիսաբոնում՝ Ռուսաստան-Եվրոմիություն գագաթնաժողովի ժամանակ։ Փաստաթղթի նախագիծը համաձայնեցվել էր Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի իշխանությունների հետ։

Փաստաթղթի համաձայն, ԵԱՀԿ դիտորդները պետք է մոնիտորինգ իրականացնեն կազմակերպության բոլոր անդամ-երկրներում ընթացող ընտրությունների ժամանակ՝ առանց դասակարգումների։ ԵԱՀԿ երկրների կողմից այս փաստաթղթի ընդունման դեպքում, ԱՊՀ երկրներ առաքվելու են ոչ մեծ առաքելություններ՝ 400-600 մարդուց բաղկացած, իսկ ընդունված նորմով՝ մոտ 50 դիտորդ։

Փաստաթուղթը նաև խորհուրդ է տալիս ԵԱՀԿ դիտորդներին՝ ձեռնպահ մնալ ընտրություններին գնահատական տալուց՝ մինչև քվեարկության արդյունքների հրապարակումը։ Առաջարկը նաև ենթադրում է, որ դիտորդների եզրակացություններն ուղարկվելու են ԵԱՀԿ Մշտական հանձնաժողով, որտեղ էլ կընդունվի ընտրությունների գնահատման վերջնական որոշումը։ Միաժամանակ ԵԱՀԿ մշտական հանձնաժողովում ցանկացած երկիր կարող է վետո դնել այդ որոշման վրա, ինչը էականորեն սահմանափակում է դիտորդների առաքելության հնարավորությունները։

Նախատեսվում է, որ փաստաթուղթը քննարկվելու է նոյեմբերի 30-ին՝ ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ընթացքում։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: