482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի խորհրդարանը սկսել է Ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին քննարկումը
15:49
05 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի սկսել է հանրապետության Ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին քննարկումը։

Ինչպես հայտնեց օրինագծի համահեղինակ, ՀՀԿ-ից պատգամավոր Սամվել Նիկոյանը, փաստաթղթի հիմքում դրվել են միջազգային կազմակերպությունների, տեղական դիտորդների և մի շարք խորհրդարանական խմբակցությունների առաջարկները։

«Սակայն մենք չգնացինք Ընտրական օրենսգրքի արմատական փոփոխությունների՝ նախագահական ընտրությունների նախաշեմին»,-ասաց Նիկոյանը։

Նրա խոսքերով, լրացումները նախատեսում են քաղաքացիների ընտրական իրավունքների ընդլայնում։ Մասնավորապես, Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) և ԵԱՀԿ առաջարկով, օրինագիծ է մտցվել դրույթ, համաձայն որի, այն քաղաքացիները, որոնք ընտրությունների օրը չեն գտնվում իրենց գրանցման վայրում, իրավունք են ստանում քվեարկելու ըստ գտնվելու վայրի։

Բացի այդ, պարզեցվել է թեկնածուների առաջադրման կարգը։ Մասնավորապես, նախագահի և մեծամասնականով առաջադրված թեկնածուների ընտրությունների ժամանակ հանվել է նախընտրական դաշինքների կողմից և քաղաքացիական նախաձեռնությամբ թեկնածուների առաջադրման կարգը։ Նման համակարգը ծրագրվում է փոխարինել թեկնածուների ինքնառաջադրման իրավունքով, և դրան զուգահեռ նախատեսվում է ընտրական գրավի չափի մեծացում՝ 5 մլն. դրամից (շուրջ 15,4 հազ. ԱՄՆ դոլար) մինչև 10 մլն. դրամ։

Կավելանա նաև նախընտրական հիմնադրամների չափը, որը նախագահական ընտրությունների ընթացքում կարող է հասնել 140 մլն. դրամի՝ առաջվա 70 մլն. դրամի փոխարեն։

Հաստատվում է նաև նախընտրական հիմնադրամների միջոցների ծախսման կարգն ու ժամկետները։ Նիկոյանի խոսքերով, գործող օրենսդրության համաձայն, ծախսերի մասին հաշվետվությունները ներկայացվում են ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։

«Մենք առաջարկում ենք ավելացնել դրույթ, համաձայն որի հաշվետվությունները պետք է ներկայացվեն նախընտրական պայքարը սկսվելուց 15 օր հետո և ընտրությունները սկսվելուց 5 օր առաջ»,-նշեց պատգամավորը։

Նրա խոսքերով, խստացվել է նաև նախընտրական հիմնադրամների ֆինանսական եկամուտների և ծախսերի վերահսկումը։

Հաստատվել է, որ դիտորդական առաքելություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիները չեն կարող  գրանցվել որպես միջազգային, իսկ օտարերկրյա քաղաքացիները՝ որպես տեղական դիտորդներ։

«Պարզեցվել է նաև սոցհարցումների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու կարգը։ Լրացումների համաձայն, նման տեղեկատվություն պետք է ներկայացնի սոցհարցում իրականացնող կազմակերպությունը, այլ ոչ թե այս կամ այն թեկնածուն կամ ԶԼՄ-ն»,-ասաց Նիկոյանը։

Բացի այդ, լրացումների համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հաստատի նախընտրական քարոզարշավի համար հատկացվող ոչ միայն անվճար, այլև վճարովի եթերաժամի ժամանակացույցերը։

Հայաստանի նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան 2008թ. գարնանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: